Հայտարարությունների քանակը`
125
|
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/09/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/10/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11:30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերիհամար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով․
1)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0086, մակերեսը՝ 0,65459հա։
2)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0084, մակերեսը՝ 0,95հա։
Մեկնարկային գին սահմանել՝ 0,65459հա մակերեսով այլ հողատեսքի համար 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ և 0,95հա մակերեսով այլ հողատեսքի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3)Հերմոն գյուղ, կադաստրային ծածկագիր 10-029-0130-0007, մակերեսը 0,03753հա:
Մեկնարկային գին սահմանել 3000(երեք հազար) ՀՀ դրամի չափով:
4)Եղեգիս գյուղ, կադաստրային ծածկագիր 10-021-0114-0168, մակերեսը 0,31259 հա:
Մեկնարկային գին սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամի չափով:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/06/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/06/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրի (TRIP) շրջանակում համայնքում ձևավորվում է Տեղական աշխատանքային խումբ (ՏԱԽ)՝ տեղական մակարդակում ենթածրագրերի արդյունավետ իրականացմանն աջակցելու, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու, տեղեկատվության փոխանակումը խթանելու և առաջացող խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով։
ՏԱԽ անդամ դառնալու նպատակով համայնքապետարանը հրավիրում է հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձանց ներկայացնել հայտադիմում։
1. Իրավասություն
Հայտադիմում կարող են ներկայացնել հետևյալ խմբերի ներկայացուցիչները․
• համայնքի վարչակազմի ներկայացուցիչներ,
• հանրային հատվածի հաստատությունների ներկայացուցիչներ,
• մասնավոր հատվածի ներկայացուցիչներ (ցանկալի է՝ զբոսաշրջության ոլորտից),
• շահառու խմբերի ներկայացուցիչներ և բնակիչներ,
• ՀՈԱԿ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ,
• համապատասխան փորձ և համայնքային զարգացմանն աջակցելու պատրաստակամություն ունեցող այլ անձիք։
2. Ընտրության չափանիշներ
Դիմումները կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
· մասնագիտական փորձ և համապատասխան գիտելիքներ,
· շահագրգիռ խմբերի ներկայացվածություն
· համայնքի զարգացման գործընթացներում հետաքրքրվածություն և ակտիվ ներգրավվածություն,
· գենդերային հավասարության ապահովում (առնվազն 30% կանանց մասնակցություն)։
3․Դիմումների ներկայացման կարգ
· Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն ՏԱԽ անդամակցության հայտադիմումը և ներկայացնեն համայնքապետարան։
4. Դիմումների ընդունման վերջնաժամկետ
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում հունիսի 10-ը։
Կցվում է նաև հայտադիմումը:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/07/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026 թվականի հուլիսի 8-ին ժամը 11:30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով․
1)Քարագլուխ գյուղ, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-044-0204-0094, մակերեսը 8,04455 հա։
Մեկնարկային գին սահմանել 50 000 ( հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։
2)Հորբատեղ գյուղ, վարելահող հողատեսքեր․
ա․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0025, մակերեսը՝ 0,39738հա,
բ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0029, մակերեսը՝ 0,19592հա,
գ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0030, մակերեսը՝ 0,08837հա,
դ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0021, մակերեսը՝ 0,22732հա,
ե․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0032, մակերեսը՝ 0,10015հա։
Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 200 (երկու հարյուր) տոկոսի չափով:
3)Հերմոն գյուղ, արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0109-0055, մակերեսը 0,46379հա։
Մեկնարկային գին սահմանել 20 000 ( քսան հազար) ՀՀ դրամի չափով։
4)Եղեգիս գյուղ, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-021-0105-0035, մակերեսը 2,06715 հա։
Մեկնարկային գին սահմանել 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։
|
| | |
|
|
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/03/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/04/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1.Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.1-3)
Առաջատար մասնագետը․
ա)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքի ավագանու ընդունած որոշումները և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ։
բ)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ընդունած իրավական ակտերի ուսումնասիրմանը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ։
գ)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով կատարում է նրանց դիմում-գանգատների ուսումնասիրությունները և ներկայացնում առաջարկություններ։
դ)Կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով։
ե)Իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին։
զ)Անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին։
է)Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ։
ը)Իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին։
թ)Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը։
ժ)Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
ի)ՈՒնի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Ներկայացվող պահանջները`
ա)Ունի առնվազն միջնակարգ կրթություն։
բ)ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությումնների մասին» ՀՀ օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
գ)Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը։
դ)ՈՒնի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Հիմնական աշխատավարձի չափը՝ 276 000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ։
3․1-3 պաշտոնի ծածկագրով համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կցվում է էլեկտրոնային տարբերակով։
Մրցույթը կկայանա 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1: Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ կամ մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ)հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում,
դ)հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել, ե)արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի
է) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026 թվականի ապրիլի 13-ը ժամը 18.00-ն:
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ Հեռախոս՝ (0281) 99282
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/01/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝
1․Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.3-3) Երկրորդ կարգի մասնագետը`
ա)կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ)Գողթանիկ գյուղում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.
ե)առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին բնակավայրում տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ.
զ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին տրամադրում է օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ.
է)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի զինապարտների գրանցամատյանի վարմանը, աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
ը)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին. թ)իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում աշխատակազմի քարտուղարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն ՀՀ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանմանը այդ մասին գրավոր տեղեկություն տրամադրելու համար.
ժ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
ի)իրականացնում է բնակավայրի սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառում, կազմում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բնակավայրի հողերի հաշվեկշռի նախագիծը.
լ)վերահսկում է բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.
խ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրի մշակման աշխատանքներին.
ծ)իրականացնում է բնակավայրի բնակիչների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին. կ)իրականացնում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այդ փաստաթղթերի պահպանության արխիվացման աշխատանքները.
հ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ձ)աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
ղ)Երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջները
ա)ՈՒնի առնվազն միջնակարգ կրթություն,
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հարկային օրենսգրքի մասին՝ համայնքային բյուջեի մասով, «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Զինապարտության մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Աշխատանքային ստաժ չի պահանջվում։
Հիմնական աշխատավարձի չափը՝ 126 500 (մեկ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
3․3-3 պաշտոնի ծածկագրով համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կցվում է էլեկտրոնային տարբերակով։
Մրցույթը կկայանա 2026 թվականի փետրվարի 9-ին, ժամը 15։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա)գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բ)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ)հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում,
դ)հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել,
ե)արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
զ)մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի
է)անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026 թվականի հունվարի 30-ը ժամը 18.00-ն:
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հեռախոս՝ 0231-99-2-82
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հիմք ընդունելով Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի 31․10․2025թ․ N1 արձանագրությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կանցկացվի կրկնակի մրցույթ` աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-2)։
Կրկնակի մրցույթի օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 10-ը:
|
| | |
|
|
|
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/10/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ,
Ձեզ է ներկայացվում <<Մենդիա Ռեսուրսիս>> ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2026-2028թթ․ ժամանակահատվածում իրականացվելիք ընդերքի երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայտարարություններ բաժնում և Եղեգիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/09/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/10/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1․Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.3-2)
Երկրորդ կարգի մասնագետը`
ա)կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. գ)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ)Արտաբույնք գյուղում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.
ե)առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին բնակավայրում տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ. զ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին տրամադրում է օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ.
է)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի զինապարտների գրանցամատյանի վարմանը, աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
ը)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
թ)իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում աշխատակազմի քարտուղարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն ՀՀ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանմանը այդ մասին գրավոր տեղեկություն տրամադրելու համար.
ժ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
ի)իրականացնում է բնակավայրի սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառում, կազմում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բնակավայրի հողերի հաշվեկշռի նախագիծը.
լ)վերահսկում է բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.
խ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրի մշակման աշխատանքներին.
ծ)իրականացնում է բնակավայրի բնակիչների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
կ)իրականացնում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այդ փաստաթղթերի պահպանության արխիվացման աշխատանքները.
հ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ձ)աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
ղ)Երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջները
ա)ՈՒնի առնվազն միջնակարգ կրթություն,
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հարկային օրենսգրքի մասին՝ համայնքային բյուջեի մասով, «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Զինապարտության մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Աշխատանքային ստաժ չի պահանջվում։
Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 15։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա)գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բ)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ)հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում,
դ)հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել,
ե)արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
զ)մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի
է)անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 16-ը ժամը 18.00-ն:
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հեռախոս՝ 0281-99-2-82
|
| | |
|
|
|
«Municipalika 2026»
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/09/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։
«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև «Capex 2026» ցուցահանդեսը, որին ներկայացվելու են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ, «Հանրային աշխատանքների ցուցահանդեսը» (Public Works Expo)՝ նվիրված հանրային աշխատանքի բնագավառում նորարար լուծումներին և «Հնդկաստանի գյուղերի ցուցահանդեսը» (Bharat Rural Expo)` նվիրված գյուղաքաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը:
Տեղեկացնում ենք, որ կազմակերպիչները հայկական կողմին առաջարկում են տաղավարով ներկայացնել քաղաքային նախագծման սեփական նորարարական լուծումները և հանդես գալ ընկերություններից, ստարտափերից և փորձագետներից բաղկացած պատվիրակությամբ՝ քաղաքներ նախագծող հնդկական ընկերությունների հետ շփումների, ինչպես նաև ոլորտի համաշխարհային փորձին ծանոթանալու և տարբեր նիստերին մասնակցելու նպատակով։
Կից ներկայացնում ենք ցուցահանդեսների տեղեկատվական գրքույկը:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության կողմից հանրային քննարկումներ սեպտեմբերի 18-ին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ստեփանյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/09/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերությանՀՀ Վայոց ձորի Վարդահովիտ բազմամետաղների հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2026-2028թթ. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ հանրային քննարկումներ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն (այսուհետ՝Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Վայոց ձորի Վարդահովիտի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ (այսուհետ՝Նախատեսվող գործունեություն)։Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն չի ակնկալվում: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ խմբագրված 28 դեկտեմբերի 2023թ․ N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. Սեպտեմբերի18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրի հանրակրթական դպրոցի շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության փորձաքննության նախնական փուլի հանրային քննարկումը: Հանրային քննարկումն իրականացնում են Ձեռնարկողը և Եղեգիս համայնքի ղեկավարը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Եղեգիս համանքում, գրելով info@mendiaresources.am էլ. հասցեին, կամ Երևան քաղաքում Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9 հասցեում, հեռախոսահամար+37410432313: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեռնարկողի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9:
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/06/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/07/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի հուլիսի 10-ին ժամը 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար (գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով)`
1)Շատին գյուղ, գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0268-0007, մակերեսը՝ 1,20729հա, որից 0,3173հա այլ հողատեսք և 0,88999 հա 4-րդ կարգի անջրդի վարելահող։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 120 (մեկ հարյուր քսան) %-ի չափով (վարելահողի համար 349767 (երեք հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ, այլ հողատեսքի համար՝ 25702 (քսանհինգ հազար յոթ հարյուր երկու ) ՀՀ դրամ։)։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/06/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/06/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի մայիսի 30-ին ժ․ 10։00-ին նախապես հայտարարված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերի աճուրդը չի կայացել հանձնաժողովի անդամների կեսից ավելիի բացակայության պատճառով։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի, ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար աճուրդը կայանալու է 2025 թվականի հունիսի 9-ին ժամը 10։00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում, փողոց 1, շենք 1 հասցեում․
1)Հորս գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0027, մակերեսը՝ 0,54761հա, որից՝ վարելահող 0,34139հա, այլ հողատեսք 0,20622հա։
Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0028, մակերեսը՝ 1,32406հա, որից՝ վարելահող 0,62561հա, այլ հողատեսք 0,69845հա։
Այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0009, մակերեսը՝ 0,31հա։
Վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0030, մակերեսը՝ 0,42հա։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով (536 235 (հինգ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ)։
2)Շատին գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0247-0027, մակերեսը 0,19556հա, մեկ լոտ։
Մեկնարկային գին սահմանել 30 000 ( երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք․
կադաստրային ծածկագիր 10-029-0108-0003, մակերեսը 0,66հա, մեկ լոտ։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) տոկոսը (89100 (ութսունինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ):
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ավարտվել է 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանվել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվարկվել է մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար ներկայացվել է հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/05/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՝Եղեգիս համայնքի բնակիչներ Ձեզ ենք ներկայացնում ՀՀկառավարության գյուղատնտեսությանոլորտիպետականօժանդակությանծրագրերի ցանկը՝
1.Բուսաբուծության (հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային կուլտուրաների ) մշակության աջակցություն՝
Փոխհատուցումկտրամադրվիհետևյալսահմանաչափերով՝
*Գարնանացանհացահատիկայինմշակաբույսերի 1հա-իհաշվով 70,0 հազ. դրամ, իսկեգիպտացորենի 1հա-իհաշվով 85,0հազ. դրամ:
*Կերայինմշակաբույսերի՝առվույտի, կորնգանի 1հա-իհաշվով 110,0 հազ. դրամ, իսկկերայինճակնդեղիհամար 80,0 հազ. դրամ:
* Հատիկաընդեղենմշակաբույսերիմշակությանյուրաքանչյուր 1 հեկտարմակերեսիհաշվով՝ 100,0 հազ. դրամ:
* Աշնանացանցորենիմշակությանյուրաքանչյուր 1 հեկտարմակերեսի հաշվով՝ 80,0 հազ. դրամ:
2.Մեղվաբուծությանզարգացում՝մինիմում 10 առավելագույնն 50 մեղվաընտանիք՝ 80,0հազ. դրամարժեքովորի 50%-ըկփոխահտուցվիպետությանկողմից: Օրինակ՝ գնելով 20 մեղվաընտանիք 1.600հազ. դրամով, որի 50%-ը՝ 800հազարը կփոխհատուցվի ՀՀկառավարության կողմից:
3. Գյուղատնտեսությանոլորտումապահովագրականհամակարգում(կարկտահարության,երաշտի, հրդեհի, ցրտահարության դեպքերում ): 2025 թ. գյուղատնտեսությունումտնտեսավարողներինկտրամադրվիապահովագրությանպայմանագրովնախատեսվածապահովագրավճարիմինչև 80 (ներառյալ) տոկոսիչափովսուբսիդավորում։
100 հազար դրամ ապահովագրելու դեպքում 80հազար կվճարվի պետության կողմից:
2025 թվականինկապահովագրվի վերևում նշված 4 բնական աղետների դեպքում 15 - 20 մշակաբույսեր:
4 . Ագրոպարենայինոլորտիսարքավորումներիլիզինգի աջակցություն՝ անասնաբուծության, կաթի մթերման կայաններ և կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստրներ,ջերմատնայինտնտեսություն,սառնարանայինտնտեսություն,ագրովերամշակողարդյունաբերություն՝
(հյութեր, չրեր, պահածոներ ), շարժական մոդուլային սպանդանոցներ: Պտուղբանջարեղենի, հատիկաընդեղենի փաթեթաորման համար: 20%կանխավճար, 2 %տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով, 12 ամիս արտոնյալ ժամկետով:
5.Գյուղատնտեսականտեխնիկայիլիզինինգ՝ տրակտորներ, կոնբայներ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, սրսկիչներ և այլ գյուղատնտսական տեխնիկա ՝սարքավորումներ:
Ծրագրիպայմաններնեն՝
· լիզինգիտարեկանտոկոսադրույքը՝ 2%, իսկՀՀ կառավարությանորոշմամբսոցիալականաջակցությունստացողսահմանամերձբնակավայրերիտարածքներումգործունեությունիրականացնողտնտեսավարողներիևԶինվորական հաշմանդամությունստացած քաղաքացիներիհամարլիզինգիտոկոսադրույքիսուբսիդավորումը: Ենթակալիզինգիտարեկանտոկոսադրույքըկազմում է 0%,
· կանխավճարը՝լիզինգիառարկայիձեռքբերմանգնի 20% չափով,
· լիզինգիմարմանժամկետը՝
· կոմբայներիհամար՝ 7-10 տարի,
· տրակտորներիհամար՝ 5-6 տարի,
· շարքացանների, հավաքիչ-մամլիչներիհամար՝ 3-6 տարի,
· այլգյուղատնտեսականտեխնիկայիհամար՝ 3 տարի,
6. Ինտենսիվ այգեգործության զարգացման համար, արդիական տեխնոլոգիաների ներդրում 0.5հա-իցսկսացայգեհիմնումև կաթիլայինոռոգում:
Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 տոկոսային կետով, 3%-ով, ոչ ավանդական բարձրարժեք՝ այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 12 տոկոսային կետով:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, զինվորական հաշմանդամությունստացած քաղաքացիներին և գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին 0% վարկերի տոկոսադրույքով:
ա. այգեհիմնում կատարելու դեպքում 8 տարի ժամկետով, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:
--2--
բ. առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման դեպքում՝ 4 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի:
Ունենալովնախկինումհիմնածայգի՝ավանդականոռոգմանհամակարգով, կարողեքփոխելկաթիլայինոռոգման: Ձերկողմիցներդրվածկաթիլայինոռոգմանծախսերի 50% կփոխհատուցվիպետությանկողմից:
7.Ոչխարաբուծությանևայծաբուծությանզարգացում՝ պետականաջակցությամբբարձրարժեքտոհմայինոչխարներիևայծերիձեռքբերման (ներկրման) գործընթացիխթանումը:
Շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ):
Կփոխհատուցվի յուրաքանչյուր ձեռք բերված (ներկրված) տոհմային կենդանու արժեքի 50%-ը։
8. Գյուղատնտեսականհումքիմթերումների (գնումների) նպատակովտրամադրվողվարկերիտոկոսադրույքներիսուբսիդավորում: Տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը՝ 1.5 մլրդ. ՀՀդրամ 2-3%
3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար,
1.5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողից բացի այլ գյուղատնտեսական հումքի (կաթ, միս , պտուղևայլն ) մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։
9.Ջերմատնայինտնտեսություններիզարգացմանաջակցություն :Յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի` ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսով, Վարկիմարմանժամկետը 8 տարի իսկտոկոսադրույքիհամարարտոնյալժամկետը՝ 12 ամիսէ, 2-3% -իչափով :
--3--
10.Արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացում: Առաջարկվում է հիմնել 3 տիպի խեցգետինների բուծման համալիրներ.
Փոքր՝ 460 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 6 տոննա հզորությունով, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 72,0 մլն.ՀՀդրամ:
Միջին՝ 800 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 12 տոննա հզորությունով, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 129,9 մլն. ՀՀ դրամ:
Խոշոր՝ 1000 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 18 տոննա հզորությունով , համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 183,79 մլն. ՀՀ դրամ:
Բոլոր 3 տարբերակներիդեպքում կատարված ծախսերի 50%-ը փոխհատուցվումէպետությանկողմից;
11.Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցություն :
Միավորվածհողամասիընդհանուրմակերեսում՝առանձինգույքայինմիավորհանդիսացողհողամասերիմիավորներիքանակը պետքէլինի 5-30 հա (30 հաներառյալ) միավորվածհողամասիդեպքումառնվազն 5 միավոր, 30-100 հա (100 հաներառյալ) միավորվածհողամասիդեպքումառնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հաներառյալ) միավորվածհողամասիդեպքում՝առնվազն 20 միավոր:Շահառուն՝ձեռքբերվողհողերինկատմամբչիկարողունենալսեփականությանկամհամասեփականությանիրավունքփոխհատուցմանպայմանագրիկնքմանօրվաննախորդող 2 տարվաընթացքում:
Կադաստրայինևնոտարականծախսերըփոխհատուցվումէամբողջությամբ՝ ՀՀկառավարությանկողմից:
12.Խելացիանասնագոմերի հիմնում՝
1-ին մոդել նախատեսված է անկապ պահվածքով 20-ից 25 գլուխ խոշոր եղջրավոր կենդանու համար: Նախատեսվածգումարն 30,0 մլնդրամ:
2-րդ մոդել նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ խոշոր եղջրավոր կենդանու համար: Նախատեսվածգումարն 46,0 մլնդրամ:
3-րդ մոդելնախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ խոշոր եղջրավոր կենդանու համար : Նախատեսվածգումարն 114,0 մլնդրամ:
--4--
Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը․
· շահառուն կարող է ձեռք բերել երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)
· Վարկիմարման ժամկետը՝ մինչև 5 տարի, -
· Մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեքը 1․0 մլն․ դրամ է։
Վարկի տոկոսադրույքը՝
· Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով,
· Ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով,
· Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը,
· ՀՀ կառավարությամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով:
ՎերընշվածծրագրերինշահառունկարողէդառնալՁեզանիցյուրաքանչյուրը: Մանրամասնտեղեկություններստանալուհամարկարողեքդիմել բնակավայրիվարչականղեկավարինկամդիմելՎայոցձորմարզպետիաշխատակազմիԳյուղտնտեսությանևշրջակամիջավայրիպահպանության վարչություն՝հեռախոս /+374-281 2-30-50/ 098 86 51 57, 044 41 17 79 ժամը 9:00 – 17:00
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննա Դանիելյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/04/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/05/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի համար․
1)Հորս գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0027, մակերեսը՝ 0,54761հա, որից՝ վարելահող 0,34139հա, այլ հողատեսք 0,20622հա։
Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0028, մակերեսը՝ 1,32406հա, որից՝ վարելահող 0,62561հա, այլ հողատեսք 0,69845հա։
Այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0009, մակերեսը՝ 0,31հա։
Վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0030, մակերեսը՝ 0,42հա։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով (536 235 (հինգ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ)։
2)Շատին գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0247-0027, մակերեսը 0,19556հա, մեկ լոտ։
Մեկնարկային գին սահմանել 30 000 ( երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք․
կադաստրային ծածկագիր 10-029-0108-0003, մակերեսը 0,66հա, մեկլոտ։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) տոկոսը (89100 (ութսունինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ):
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 |
|