2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։
«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև «Capex 2026» ցուցահանդեսը, որին ներկայացվելու են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ, «Հանրային աշխատանքների ցուցահանդեսը» (Public Works Expo)՝ նվիրված հանրային աշխատանքի բնագավառում նորարար լուծումներին և «Հնդկաստանի գյուղերի ցուցահանդեսը» (Bharat Rural Expo)` նվիրված գյուղաքաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը:
Տեղեկացնում ենք, որ կազմակերպիչները հայկական կողմին առաջարկում են տաղավարով ներկայացնել քաղաքային նախագծման սեփական նորարարական լուծումները և հանդես գալ ընկերություններից, ստարտափերից և փորձագետներից բաղկացած պատվիրակությամբ՝ քաղաքներ նախագծող հնդկական ընկերությունների հետ շփումների, ինչպես նաև ոլորտի համաշխարհային փորձին ծանոթանալու և տարբեր նիստերին մասնակցելու նպատակով։
Կից ներկայացնում ենք ցուցահանդեսների տեղեկատվական գրքույկը: