ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքը ընդգրկում է 479,634 ք/կմ տարածք: Եղեգիս համայնքը ծովի մակարդակից բարձր է 1640-1690մ։
Խոշորացված համայնքի կենտրոնը Շատին գյուղն է, համայնքում 01․07․2022թ․դրությամբբնակվումեն 6301 բնակիչներ՝ 3042 իգական և 3259 արական։ տնտեսությունների թիվը՝ 1958: Իսկ 01․01․2023թ․դրությամբբնակվումեն 6327 բնակիչներ՝ 3057 իգական և 3270 արական, տնտեսությունների թիվը՝ 1953:
Համայնքի տարածքով են հոսում Եղեգիս և Աղնջաձոր գետակները, որոնք համարվում են Արփա գետի վտակները: Եղեգիս համայնքով է անցնում «Հերմոն-Ելփին» ոռոգման ջրագիծը, որի շնորհիվ հնարավոր է ոռոգելի դարձնել համայնքի շուրջ 300 հեկտար տարածք։ Համայնքի տարածքում կան հանքային հանածոներ` շինարարական քար՝գրանիտ, տրավերտին։
Կլիման մերձարևադարձային է, ձմեռը` ցուրտ, ամառը` շոգ։ Իր բնական, աշխարհագրական դիրքով, պատմական ժառանգությամբ Եղեգիս համայնքը Հայաստանի ամենահարուստ համայնքն է և ունի զբոսաշրջության, ձիարշավի, էկոտուրիզմի, լեռնային հեծանվավազքի, վրանային ճամբարների, ձմեռային սպորտաձևերի համար լավագույն պայմաններ և հնարավորություններ:
ԱՂՆՋԱՁՈՐ ԳՅՈՒՂ
Աղնջաձոր գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 141կմ է, մարզկենտրոնից՝ 23կմ: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1620 մ է։
Աղնջաձոր գյուղը գտնվում է պատմական Հայաստանի Սյունաց աշխարհի Վայոց ձոր գավառում, այն համարվում է Վայոց ձորի հյուսիսային դարպասը: Նախկինում գյուղը ունեցել է Ենգիչա, Դրունք, Աղքյանդ, Լեռնանցք անվանումները: Գյուղը վերանվանվել է Աղնջաձոր 1968 թվականին: Սահմանակից է Թառաթումբ, Քարագլուխ գյուղերին և Գեղարքունիքի մարզին:
Գյուղում է գտնվում Օրբելիների (Սելիմի) քարավանատունը, որը 1332 թվականի կառույց է, Հայաստանի միջնադարյան քաղաքացիական ճարտարապետության եզակի կառույցներից մեկը: Գյուղից երեք կիլոմետր դեպի հյուսիս՝ Սելիմից հոսող գետակի ձախ կողմի վրա կա մի կիսավեր քարավանատուն (Փոքր քարավանատուն), ենթադրվում է, որ այն կառուցվել է 13-րդ դարում:
Աղնջաձորից 4 կմ հյուսիս գտնվում է Կապույտ (Սուլեմա) բերդի ավերակները (IV-XIV դարեր), որը դասվել է Սյունյաց երկրի նշանավոր և անառիկ բերդերի շարքին: Գյուղը հարուստ է խաչքարերով (IX-XIV դարեր) և կամուրջներով (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր)։
Աղնջաձոր գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 431 բնակիչ, որից՝ 202 իգական, 229 արական, տնտեսությունների թիվը՝ 118: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 438 բնակիչ, որից՝ 203 իգական, 235 արական, տնտեսությունների թիվը՝ 118:
ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂ
Վարդահովիտ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 152կմ է, մարզկենտրոնից՝ 34կմ, ծովիմակարդակից 2050 մբարձրությանվրա, ընդգրկված է ՀայաստանիՀ անրապետության բարձր լեռնային գյուղերի ցանկում: Գյուղի մեջ ընդգրկված են նաև Սևաժայռ և Գետիկ վանք գյուղատեղիները:
Գյուղի վարչական տարածքից են սկիզբ առնում Եղեգիս գետի Սևաժայռ (Կարակայա) և Էլեգիս վտակները: Գյուղը գտնվելով անտառամերձ գոտում ունի շատ գեղեցիկ բնապատկեր: Գետիկվանքը նախկինում եղել է Գետիկ ամրոց, այժմ այնտեղ պահպանվել են Հին Գետիկ եկեղեցու (12-17-րդ դար) մասունքները և գերեզմանոցը:
Գյուղի վարչական տարածքում առկա է բնական տաք և թթու ջրերի ակունքներ:
Գյուղի բնակիչները, բնակլիմայական պայմաններից ելնելով, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անասնապահությամբ: Գյուղի տարածքում գործում են ՓՀԷԿ-եր, որտեղ աշխատում են համայնքից մոտ 40-50 բնակիչներ: Վարդահովիտգյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 251 բնակիչ, որից՝ 114 իգական, 137 արական, տնտեսությունների թիվը՝ 101:Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 250 բնակիչ, որից՝ 113 իգական, 137 արական, տնտեսությունների թիվը՝ 101:
ՀԵՐՄՈՆ ԳՅՈՒՂ
Հերմոն գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 146կմ է, մարզկենտրոնից՝ 26կմ։
Գյուղը վերաբնակեցվել է 1988թ-ից, բնակիչները հիմնականում նախկին փախստականեր են եղել գաղթած Ադրբեջանից:
Հերմոնը հիմնականում ապահովված է խմելու ջրով, Հերմոնից է հոսում Եղեգիս գետի վտակները:
Գյուղի տարածքում են Հերմոն և Արատես վանքերը 13-րդ դարում կառուցված, համայնքի տարածքում գործում են 1 խանութ, 4 ՓՀԷԿ, «Սիրանուշ» ճամբարը և 1 հանգստյան տուն:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750մ բարձրության վրա։
Հերմոն գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 207 բնակիչ, որից՝ 117 իգական․ 90 արական, տնտեսությունների թիվը՝ 63: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 207 բնակիչ, որից՝ 112 իգական․ 95 արական, տնտեսությունների թիվը՝ 62:
ԳՈՂԹԱՆԻԿ ԳՅՈՒՂ
Գողթանիկ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 151կմ է, մարզկենտրոնից՝ 30կմ, Եղեգիս գետի ձախ ափին՝ հյուսիսարևելյան մասում: Գյուղը հյուսիսարևելքից սահմանակից է Կարմրաշեն գյուղին, հարավարևելքից սահմանակից է Վարդահովիտ գյուղին, իսկ հարավարևմուտքից սահմանակից է Հերմոն գյուղին:
Գյուղը նախկինում անվանվել է «Ղաբախլու» իսկ 90-ական թվականերից գյուղը վերանվանվել է «Գողթանիկ»։ Գյուղը վերանվանվել է այն պատճառով, որ բնակչության 80%ը գաղթվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գողթան գավառի /Օրդուբադի շրջան/ տարածքից: Գյուղում կան մի քանի խաչքարեր և քանդված եկեղեցի:
Գյուղի վերևում բարձր գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղերին:
Գողթանիկ գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 182 բնակիչ, որից՝ 85 իգական, 97 արական, տնտեսությունների թիվը՝ 67: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 180 բնակիչ, որից՝ 84 իգական, 96 արական, տնտեսությունների թիվը՝ 68:
ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂ
Եղեգիս գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 140կմ է, մարզկենտրոնից՝ 20կմ, Եղեգիս գետի աջ ափին հարավային մասում: Գյուղը հյուսիսարևելքից սահմանակից է Հերմոն գյուղին, հարավարևելքից Արտաբույնք գյուղին, իսկ հարավարևմուտքից սահմանակից է Շատին գյուղին: Գյուղը նախկինում կոչվել է «Ալայազ», իսկ 2000- ական թվականներից գյուղը վերանվանվել է «Եղեգիս»: Վերանվանվել է այն պատճառով, որովհետև գտնվում է պատմական Եղեգիս քաղաքի տարածքում: Գյուղը հարուստ է եկեղեցիներով ու խաչքարերով՝ Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարեր։
Գյուղի վերևում բարձր գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղերին: Գյուղն ունի շատ գեղեցիկ աշխարհագրական դիրք, որը հնարավորություն է տալիս զարգացնել տուրիզմը։
Եղեգիս գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 389 բնակիչ, որից՝ 182 իգական, 207 արական, տնտեսությունների թիվը՝ 118: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 397 բնակիչ, որից՝ 187 իգական, 210 արական, տնտեսությունների թիվը՝ 119:
ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂ
Արտաբույնք գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 137կմ է, մարզկենտրոնից՝ 18կմ:
Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը:
Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը, որը կառուցվել է 12-րդ դարում: Բերդը կոչվել է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով: Սմբատաբերդից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցաղացքար եկեղեցական համալիրը:
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Արտաբույնք գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 1044 բնակիչ, որից՝ 510 իգական, 534 արական, տնտեսությունների թիվը՝ 355: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 1055 բնակիչ, որից՝ 519 իգական, 536 արական, տնտեսությունների թիվը՝ 357:
ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂ
Շատին գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 131կմ է, մարզկենտրոնից՝ 12կմ:
Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում եմ համայնքում գտնվող վանքերն ու մատուռները: Գյուղի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք վանական համալիրը, Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ: Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները:
Այն ունի գեղեցիկ դիրք: Արևելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները: Գյուղի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:
Շատին գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 1797 բնակիչ, որից՝ 889 իգական, 908 արական, տնտեսությունների թիվը՝ 602: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 1081 բնակիչ, որից՝ 891 իգական, 910 արական, տնտեսությունների թիվը՝ 602:
ՀՈՐՍ ԳՅՈՒՂ
Հորս գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 139կմ է, մարզկենտրոնից՝ 20կմ:
Հորսում է գտնվում 13-րդ դարում կառուցված Չեսարի իշխանի առ անձնատունը, որը անվանում են «Չեսարի դարպասներ», իսկ Վարդենյանց լեռնանցքում գտնվող իջևանատունը եղել է նույն Չեսարի իշխանի քարավանատունը։ Հորս գյուղում է գտնվում նաև իշխանական գերեզմանատունը:
Գյուղից 4կմ վերև 2016թ․ Բեզուար ՎԲ ՀԿ միջոցներով կառուցվել է տուրիստական տուն, այժմ տուրիստներ են գալիս տարբեր երկրներից։
Հորս գյուղն ունի շատ տեսարժան վայրեր։ Հորսի լիճը գտնվում է գյուղից 4կմ վերև, Բութ մատ կոչվող լեռնաշղթայի ստորոտում, որից անմիջապես հետո սկսվում է Հորսի անտառը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Անասնապահության հիմնական ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է, իսկ գյուղատնտեսությանը՝ խաղողը, ընկույզը, պտուղը և բանջարեղենը։ Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1550մ, իսկ Գնդասար լեռը բարձր է 2900մ։ Հորս գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 253 բնակիչ, որից՝ 123 իգական, 130 արական, տնտեսությունների թիվը՝ 77:Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 250 բնակիչ, որից՝ 118 իգական, 132 արական, տնտեսությունների թիվը՝ 75:
ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂ
Թառաթումբ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 142կմ է, մարզկենտրոնից՝ 23կմ, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին։
Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին, արևմուտքից սահմանակից է Գեղարքունիքի մարզին:
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հիմնականում խնձոր և ընկույզ, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ:
Թառաթումբում կան X-XII դարի խաչքարեր: Գյուղն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1896 թվականին:
Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1640մ։ Թառաթումբգյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 440 բնակիչ, որից՝ 195 իգական, 245 արական, տնտեսությունների թիվը՝ 140: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 432 բնակիչ, որից՝ 191 իգական, 241 արական, տնտեսությունների թիվը՝ 140:
ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂ
Քարագլուխ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, հեռավորությունը Երևանից 138կմ է, մարզկենտրոնից՝ 21կմ, զբաղեցնում է 22,7կմ քառ. տարածք: Գյուղը սահմանակից է Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ գյուղերին և Գեղարքունիքի մարզին:
Գյուղի կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ ռելիեֆի և դրա բնակելի տարածքների համար արտահայտված են հետևյալ տիպերով՝ չոր ցամաքային չափավոր ցուրտ ձմեռ և տաք ամառ, բարեխառն՝ երկարատև տաք ամառով և ցուրտ ձմեռով:
Գյուղում և շրջակայքում պահպանվել են 14-րդ դարի սբ․Աստվածածին փայտածածկ եկեղեցին, 12-13-րդ դարերի «Քարագլուխ» կամ «Շիկաքար» բերդը, որն ունի 12-րդ դարի երկու եկեղեցիներ, մեկը կանգուն է, մյուսը՝ փլված, 1253 թվականի թվագրությամբ տապանաքարով, 12-13-րդ դարերի մահարձաններով և 13-րդ դարի խաչքարերով հարուստ հին գերեզմանոցը, Հասան-Ջալալյան իշխանի 13-րդ դարի դղյակ-դիտարանը, աղբյուր-հուշարձանները։ Քարագլուխ գյուղում է գտնվում Թուխ Մանուկ վանքը։ Վանական համալիրի ավերակներն ու շուրջ բոլորը տարածված գերեզմանոցում պահպանված հուշարձանները (քառակող կոթող, խաչքարեր, տապանաքարեր) վկայում են, որ հնավայրը գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարից և իր նշանակությանը ծառայել մինչև շահաբասյան բռնագաղթը։
Քարագլուխ գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 785 բնակիչ, որից՝ 378 իգական, 407 արական, տնտեսությունների թիվը՝ 191: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 797 բնակիչ, որից՝ 385 իգական, 412 արական, տնտեսությունների թիվը՝ 190:
ՀՈՐԲԱՏԵՂ ԳՅՈՒՂ
Հորբատեղ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, մարզկենտրոնից հեռու է 21կմ, մայրաքաղաքից 141կմ։
Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում Վայոց ձորի մարզի մյուս գյուղերին։ Գյուղը սահմանակից է Արտաբույնք, Եղեգիս, Սալլի գյուղերի հետ։
Գյուղը գտնվում է մարզկենտրոնից հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին, այնտեղ է գտնվում «Հորբատեղի գեյզերը» այն բնական գազով ջուր է, որը բխում է գետնի տակից և շրջապատված է քարերով։ Այն գրավել է տուրիստական կազմակերպությունների ուշադրությունը, որի շնորհիվ իրենց տուր․ փաթեթներում ներառվել են նաև «Հորբատեղի գեյզեր» այցելությունը։ Գեյզեռի առկայությունը նպաստել է համայնքում զբոսաշրջիկների մեծաքանակ հոսքին։
Ծովի մակարդակից բարձր է 1880 մ: Գյուղում է Հորբատեղ գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 255 բնակիչ, որից՝ 117 իգական, 138 արական, տնտեսությունների թիվը՝ 62: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 256 բնակիչ, որից՝ 118 իգական, 138 արական, տնտեսությունների թիվը՝ 55:
ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂ
Սալլի գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, ծովի մակարդակից 1600մ միջին բարձրության վրա։ Հողատարածքները գտնվում են ծովի մակերևույթից 1400-2850մ սահմաններում։
Գյուղը մարզկենտրոնից հեռու է 15կմ, մայրաքաղաքից 137կմ։
Սալլի գյուղը գոյություն է ունեցել շատ հնուց։ Այդ մասին կա հիշատակություն Ստեփան Օրբելյանի «Պատմություն Սիսական» գրքում, որում հիշատակվում է, որ Գրիգոր Լուսավորչի հանձնարարությամբ քարոզիչներ են ուղարկվում Հայաստանի տարբեր վայրեր, որոնք իրենց հետ վերցնում են սրբերի մասունքներ և քարոզում են քրիստոնեություն։ Հիշատակվում է, որ նրանք իջևանում են Սալլի գյուղի տարածքում և այդ սրբերից մեկի՝ Սուրբ Մամասի մասունքները հանգրվանում են Սալլի գյուղում և այնտեղ կառուցվում է փոքր եկեղեցի, որը ներկա պահին ենթակա է վերակառուցման։
Սալլի գյուղում 01/07/2022թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 267 բնակիչ, որից՝ 135 իգական, 132 արական, տնտեսությունների թիվը՝ 64: Իսկ 01/01/2023թ․ դրությամբ փաստացի հաշվառված են 264 բնակիչ, որից՝ 136 իգական, 128 արական, տնտեսությունների թիվը՝ 66:
Կազմող՝ համայնքի տուրիզմի և տնտեսական զարգացման պատասխանատու՝
Շուշանիկ Դանիելյան
էլեկտրոնային փոստ shushan.danielyan96@mail.ru
Facebook
Location on Google Maps
YouTube