2026 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014 թ., ՀՕ-110-Ն՝ հետագա փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի 2-րդ փողոց շ․ 4-ում տեղի կունենա «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը (հանրային լսում)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության (environment.gov.am) և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):