|
08.05.26
ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՓԼՎԱԾ ԿԱՄՐՋԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
Քարագլուխ բնակավայրում ավելի քան 40 տարի առաջ կառուցված կամուրջը, որը ծառայում էր կենդանիներին արոտավայր տանելու նպատակով, տարիների ընթացքում խարխլվել էր և դարձել ոչ պիտանի ու վտանգավոր շահագործման համար։ Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ, ՀՈԱԿ-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև Քարագլխի վարչական ղեկավարի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվել են փլված կամրջի ապամոնտաժման և նոր կամրջի կառուցման աշխատանքները։
|
|
|
07.05.26
ԵՂԵԳԻՍԻ ԿԻՐՃՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
|
|
Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ահարոն Գաբրիելյանի և Եղեգիս համայնքի տուրիզմի ոլորտում ներդրողների միջև, որի ընթացքում քննարկվել են Եղեգիսի կիրճում նախատեսվող շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրի իրականացման հարցերը՝ ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։
|
|
|
05.05.26
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԸ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և համայնքի աջակցությամբ Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերում բացվել են մարզական խմբակներ՝ կարատե, բոքս և K-1 (Muay Thai, Kickboxing, MMA, Boxing), որոնցում ընդգրկված է շուրջ 80 սան։Քարագլուխ բնակավայրում գործող Կարեն Մարտիրոսյանի ղեկավարած կարատեի և բոքսի խմբակները,որոնք արդեն մեկ տարվա գործունեություն ունեն,մասնակցել են Վրաստանում կայացած մրցաշարին և գրանցել հաջողություն՝ վերադառնալով մրցանակներով։Միաժամանակ, «Tornado Fight Promotions» կազմակերպության Վայոց ձորի մարզի պատասխանատու Վիգեն Իսախանյանի գլխավորությամբ գործող խմբակը, որը հիմնադրվել է շուրջ երկու ամիս առաջ, դեռևս չի մասնակցել մրցումների, ...
Մանրամասն |
|
|
05.05.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը` ՀՀ կառավարության 18-04 - 2026թ. - IV 514 L որոշման համաձայն։Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ,ներկայացվում է 2026 թվականի պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի ամենաէական դրույքները։1. Ֆինանսական աջակցության չափըՊետությունը սուբսիդավորում է 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի գինը, եթե այն թանկ է 8000 դրամից։Սուբսիդիայի չափը. Շուկայական գնի և 8000 դրամի տարբերությունը։Առավելագույն սահմանաչափ. Ոչ ավելի, քան 3000 դրամ մեկ պարկի համար։Վճարման ձևը. Շահառուն վճարում է միայն չսուբսիդավորվող մասը (օրինակ՝ 8000 դրամը) անկանխիկ եղանակով։2. Սահմանափակումներ և ծավալներՀողատարածք. Մեկ շահառուին աջակցություն է տրամադրվում ...
Մանրամասն |
|
|
29.04.26
28.04.2026 ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱՌՎԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և համայնքի զոդողի մասնակցությամբ, ինչպես նաև գյուղացիների ակտիվ աջակցությամբ, Թառաթումբ բնակավայրում՝ գյուղի դիմացի ժայռալանջի դժվարանցանելի հատվածում, որտեղ քարագլորման հետևանքով վնասվել էր <<Մայր առվի>> խողովակը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։Աշխատանքների ընթացքում վերացվել են վթարային հատվածները, վերականգնվել է խողովակի բնականոն աշխատանքը և ապահովվել է ջրի անխափան հոսքը դեպի գյուղատնտեսական տարածքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու։
|
|
|
28.04.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,Հիշեցնում ենք, որ Մեղրի հանրահռչակման թեմայով փառատոնի շրջանակում կազմակերպվելու է🎨 նկարչական մրցույթ–ցուցահանդես դպրոցականների համար։Մրցույթի նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական միտքը, զարգացնել բնապահպանական մտածողությունը և ներկայացնել Վայոց ձորի բնությունն ու մշակույթը երեխաների աչքերով։Մրցույթին կարող են մասնակցել Եղեգիս համայնքի դպրոցների աշակերտները՝ հետևյալ տարիքային խմբերով․• 7–10 տարեկան• 11–14 տարեկան• 15–17 տարեկան🎨 ԹեմաներԱշխատանքները կարող են անդրադառնալ՝• մեղուների և մեղվապահության աշխարհին• Վայոց ձորի բնությանը և կենսաբազմազանությանը• մեղրի արտադրությանը• մարդ–բնություն ներդաշնակությանը• ...
Մանրամասն |
|
|
28.04.26
ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, Մեղրի փառատոնի շրջանակում նախատեսվում է բնակիչների կողմից իրենց բակերում կազմակերպել տեղական ավանդական ուտեստների և քաղցրավենիքի պատրաստման գործընթացի ցուցադրություն՝ այցելուների և զբոսաշրջիկների համար վաճառքի սկզբունքով։ Ցուցադրությունների ընթացքում կարող են ներկայացվել, օրինակ՝ լավաշի թխում թոնիրում, գաթայի պատրաստում, հարիսա, տոլմա, և այլ ավանդական ուտեստներ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փառատոնի ընթացքում կազմակերպել նման ցուցադրություններ, կարող են գրանցվել՝ դիմելով համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական կենտրոններ մինչև մայիսի 15-ը։ Հարցերի դեպքում զանգահարել 098868268 հեռախոսահամարով։ Փառատոնը կկայանա սույն թվականի հուլիսի 25-ին։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |