ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հունվարի 28, 1992 թ-ին այդ օրը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որն այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները` անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի: Կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:
Ոչ աշխատանքային օր է:
|