Այսօր: Հինգշաբթի, 4 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աննա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/06/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/06/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրի (TRIP) շրջանակում համայնքում ձևավորվում է Տեղական աշխատանքային խումբ (ՏԱԽ)՝ տեղական մակարդակում ենթածրագրերի արդյունավետ իրականացմանն աջակցելու, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու, տեղեկատվության փոխանակումը խթանելու և առաջացող խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով։

ՏԱԽ անդամ դառնալու նպատակով համայնքապետարանը հրավիրում է հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձանց ներկայացնել հայտադիմում։

 

1. Իրավասություն

Հայտադիմում կարող են ներկայացնել հետևյալ խմբերի ներկայացուցիչները

• համայնքի վարչակազմի ներկայացուցիչներ,

• հանրային հատվածի հաստատությունների ներկայացուցիչներ,

• մասնավոր հատվածի ներկայացուցիչներ (ցանկալի է՝ զբոսաշրջության ոլորտից),

• շահառու խմբերի ներկայացուցիչներ և բնակիչներ,

• ՀՈԱԿ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ,

համապատասխան փորձ և համայնքային զարգացմանն աջակցելու պատրաստակամություն ունեցող այլ անձիք։

2. Ընտրության չափանիշներ

Դիմումները կգնահատվեն հետևյալ չափանիշներով

·         մասնագիտական փորձ և համապատասխան գիտելիքներ,

·         շահագրգիռ խմբերի ներկայացվածություն

·         համայնքի զարգացման գործընթացներում հետաքրքրվածություն և ակտիվ ներգրավվածություն,

·         գենդերային հավասարության ապահովում (առնվազն 30% կանանց մասնակցություն)։

3Դիմումների ներկայացման կարգ

·         Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն ՏԱԽ անդամակցության հայտադիմումը և ներկայացնեն համայնքապետարան։

4. Դիմումների ընդունման վերջնաժամկետ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում հունիսի 10-ը։

 

 

Կցվում է նաև հայտադիմումը:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (15.4ԿԲ)
Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner