«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերությանՀՀ Վայոց ձորի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2026-2028թթ. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ հանրային քննարկումներ
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն (այսուհետ՝Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Վայոց ձորի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ (այսուհետ՝Նախատեսվող գործունեություն)։Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն չի ակնկալվում:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ խմբագրված 28 դեկտեմբերի 2023թ․ N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. Սեպտեմբերի18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի հանրակրթական դպրոցի շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության փորձաքննության նախնական փուլի հանրային քննարկումը:
Հանրային քննարկումն իրականացնում են Ձեռնարկողը և Եղեգիս համայնքի ղեկավարը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Եղեգիս համանքում, գրելով info@mendiaresources.am էլ. հասցեին, կամ Երևան քաղաքում Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9 հասցեում, հեռախոսահամար+37410432313: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեռնարկողի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9: