19.05.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի մայիսի 29-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը։
|
|
15.05.25
‼️ԿԱՐԵՎՈՐ
|
Հարգելի՛ բնակիչներ,Մայիսի 15֊22ը <<Վայոց ձորի անտառատնտեսություն>> մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացվելու է` Անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումներ։Հորդորում ենք օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումներ իրականացվող տարածքների հարակից բնակչությանը պապահպանել անվտանգության կաննոները։Նշված ժամկետում մայիսի 15֊22֊ը արգելվում է մարդկանց և ընտանի կենդանիների մուտքը հիշյալ տարածքներ(աշխատանքների ավարտից2֊5 օր հետո)։Անտառային տարածքների հարակից` մեղվապահներ, փակե'ք մեղվաընտանիքների առկանոցները օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումների ժամանակ։Միջոցառումները իրականացնելու է <<Էյջ Ջի Էյջ Քոմփանի>> ...
Մանրամասն |
|
13.05.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Ընդառաջելով Արտաբույնք գյուղի բազմաթիվ բնակիչների բողոքներին և հաշվի առնելով, որ Արտաբույնք գյուղի գերեզմանոցը շրջապատող մոտ 60-70 խմ ընդհանուր ծավալով բարդիները լուրջ վտանգ են ներկայացնում շիրմաքարերի համար, Եղեգիս համայնքի ավագանին որոշել է հատել բարդիները և բնափայտը վաճառել։ Մեկ խորանարդ մետր բնափայտի համար սահմանվել է 28000 / քսանութ հազար / ՀՀ դրամ գին։ Թափուկները մնալու են համայնքի տնօրինության ներքո, դրանք կարիքավոր ընտանիքներին հատկացնելու նպատակով։ Բարդիները հատելու և գերեզմանաքարերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մասնագիտացված և համապատասխան տեխնիկայով ապահովված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր։ Ժամկետը մինչև 19․05․2025թ․
|
|
07.05.25
Իրազեկում․ Եղեգիս համայնքի Սալլի և Հորս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
|
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, սույն թվականի մայիսի 15-ին Սալլի, 21-ին Հորս բնակավայրերի դպրոցներում ժամը՝ 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
07.05.25
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
|
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, այսօր սույն թվականի մայիսի 7-ին Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
07.05.25
ԿԱՐԵՎՈՐ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, Խնդրում ենք մեկ օրով դադարեցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումը Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է աշխատանքները սկսել մայիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 10։00-ից Մ -10 Հ-79 Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածում առաջացած խոտային ծածկույթը դեղորյաքի միջոցով մշակման նպատակով։ Եվս մեկ անգամ.հորդորում ենք կենդանիների թունավորումից խուսափելու նպատակով դադարեցնել նշված հատվածներում արածեցումը։
|
|
27.04.25
Հանդիպում-քննարկում Աղնջաձոր բնակավայրում
|
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ Աղնջաձորում հանդիպեց բնակիչներին։Նախ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելեց բնակավայրի մի քանի ընտանիքների, տեղում ծանոթացավ բնակիչների և բնակավայրում առկա խնդիրներին ու առաջարկություններին, այնուհետև անցկացվեց ընդհանուր հանդիպում, որտեղ ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը, ընթացիկ և առաջիկա աշխատանքները:Քննարկվեցին առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման հարցեր, զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Եղեգիսի կիրճի զարգացման ծրագրի հեռանկարները։ Մարզպետը կարևորեց մարզպետարան-ՏԻՄ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ բնակիչների բարօրության և համայնքի կայուն զարգացման։#ԵղեգիսիՀամայնքապետարանՀՀ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |