Այսօր: Երեքշաբթի, 20 Մայիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.05.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ,  որ սույն թվականի մայիսի 29-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս  համայնքի  ավագանու  2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական  չորրորդ  նիստը։

 

15.05.25 ‼️ԿԱՐԵՎՈՐ
Հարգելի՛ բնակիչներ,Մայիսի 15֊22ը <<Վայոց ձորի անտառատնտեսություն>> մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացվելու է` Անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումներ։Հորդորում ենք օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումներ իրականացվող տարածքների հարակից բնակչությանը պապահպանել անվտանգության կաննոները։Նշված ժամկետում մայիսի 15֊22֊ը արգելվում է մարդկանց և ընտանի կենդանիների մուտքը հիշյալ տարածքներ(աշխատանքների ավարտից2֊5 օր հետո)։Անտառային տարածքների հարակից` մեղվապահներ, փակե'ք մեղվաընտանիքների առկանոցները օդային եղանակով կենսաբանական պայքարի միջոցառումների ժամանակ։Միջոցառումները իրականացնելու է <<Էյջ Ջի Էյջ Քոմփանի>> ... Մանրամասն
13.05.25 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի քաղաքացիներ,
Ընդառաջելով Արտաբույնք գյուղի բազմաթիվ բնակիչների բողոքներին և հաշվի առնելով, որ Արտաբույնք գյուղի գերեզմանոցը շրջապատող մոտ 60-70 խմ ընդհանուր ծավալով բարդիները լուրջ վտանգ են ներկայացնում շիրմաքարերի համար, Եղեգիս համայնքի ավագանին որոշել է հատել բարդիները և բնափայտը վաճառել։ Մեկ խորանարդ մետր բնափայտի համար սահմանվել է 28000 / քսանութ հազար / ՀՀ դրամ գին։
Թափուկները մնալու են համայնքի տնօրինության ներքո, դրանք կարիքավոր ընտանիքներին հատկացնելու նպատակով։
Բարդիները հատելու և գերեզմանաքարերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մասնագիտացված և համապատասխան տեխնիկայով ապահովված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր։
Ժամկետը մինչև 19․05․2025թ․
07.05.25 Իրազեկում․ Եղեգիս համայնքի Սալլի և Հորս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
 
Հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, սույն թվականի մայիսի 15-ին Սալլի, 21-ին Հորս բնակավայրերի դպրոցներում ժամը՝ 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։
07.05.25 Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, այսօր սույն թվականի մայիսի 7-ին Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։
07.05.25 ԿԱՐԵՎՈՐ
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ,
Խնդրում ենք մեկ օրով դադարեցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումը Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։
«ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է աշխատանքները սկսել մայիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 10։00-ից Մ -10 Հ-79 Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածում առաջացած խոտային ծածկույթը դեղորյաքի միջոցով մշակման նպատակով։
Եվս մեկ անգամ.հորդորում ենք կենդանիների թունավորումից խուսափելու նպատակով դադարեցնել նշված հատվածներում արածեցումը։
27.04.25 Հանդիպում-քննարկում Աղնջաձոր բնակավայրում
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ Աղնջաձորում հանդիպեց բնակիչներին։Նախ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելեց բնակավայրի մի քանի ընտանիքների, տեղում ծանոթացավ բնակիչների և բնակավայրում առկա խնդիրներին ու առաջարկություններին, այնուհետև անցկացվեց ընդհանուր հանդիպում, որտեղ ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը, ընթացիկ և առաջիկա աշխատանքները:Քննարկվեցին առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման հարցեր, զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Եղեգիսի կիրճի զարգացման ծրագրի հեռանկարները։ Մարզպետը կարևորեց մարզպետարան-ՏԻՄ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ բնակիչների բարօրության և համայնքի կայուն զարգացման։#ԵղեգիսիՀամայնքապետարանՀՀ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner