|
11.03.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ, Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 28-ին:Կոչ ենք անում մարտի 28-ին` ժամը 20:30-21:30-ին, միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով բնակարանների, առանձնատների, հասարակական նշանակության կառույցների, շենքերի, փողոցների արտաքին լուսավորությունը: Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ` մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։Տեղեկացնենք, որ 2008 թվականից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամ»-ը, որը միավորում է միլիոնավոր մարդկանց Երկրի մոլորակի ...
Մանրամասն |
|
|
10.03.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Եղեգիս համայնքի սիրելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար դիմեք ձեր բնակավայրերի վարչական կենտրոններ՝ ցուցակագրվելու նպատակով։Շատին բնակավայրի բնակիչները դիմեն համայնքապետարան։ Ազոտական պարարտանյութի մեկ պարկի գնային արժեքը կազմում է մոտավորապես 7600-7800 դրամ։
|
|
|
09.03.26
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ,ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականություններ կատարող՝ Ահարոն Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Հարգելի՛ կանայք, սիրելի՛ մայրեր, ուսուցիչներ և համայնքի բոլոր աշխատակցուհիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։Այս գեղեցիկ առիթը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել և բարձր գնահատել ձեր անգնահատելի դերը ընտանիքում, աշխատանքում և համայնքային կյանքում։Ձեր հոգատարությունը, աշխատասիրությունն ու նվիրվածությունը մեծապես նպաստում են մեր համայնքի զարգացմանն ու առաջընթացին։ Թող այս տոնը ձեզ պարգևի ժպիտներ, ջերմություն և ուրախություն,իսկ ձեր կյանքը լցվի սիրով,ներդաշնակությամբ և նոր ձեռքբերումներով։
|
|
|
05.03.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
📢 Սիրելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Քարագլուխ գյուղի մարզամշակութային կենտրոնում գործում է պարի խումբ։ 📅 Պարապմունքների օրերը՝ ▪️ Ուրբաթ – 16:00–18:00 ▪️ Կիրակի – 14:00–16:00 ✨ Պարապմունքներն անվճար են։ Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ պարի խմբին։
|
|
|
04.03.26
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
|
Մարտի 3-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը աշխատանքային այցով հանդիպումներ ունեցավ Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ և Արտաբույնք բնակավայրերում։ Հանդիպումների ընթացքում Եղեգիս համայնքի ղեկավարի պառտականություններ կատարող Ահարոն Գաբրիելյանը ներկայացրեց բնակավայրերում առկա խնդիրները և առաջիկայում իրականացվելիք ընթացիկ ծրագրերը։ Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ և անկեղծ քննարկում մարզպետի և բնակիչների միջև։ «Ես ծնվել եմ գյուղում և ապրում եմ գյուղում, ձեր հոգսերը նաև իմ հոգսերն են», — շեշտեց պարոն մարզպետը:
|
|
|
03.03.26
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2026 թ․ մասնակցային բյուջետավորման շրջանակներում քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել 3 առաջարկ՝ <<Աղնջաձոր բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծում և Թառաթումբ բնակավայրում մշակույթի տան վերանորոգում>>, <<Արտաբույնք բնակավայրում մանկական խաղահրապարակի զինում և փոքրիկ զբոսայգու ստեղծում>>, <<Հենապատի կառուցում Քարագլուխ և Շատին բնակավայրերում>>։
|
|
|
02.03.26
ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
|
|
Սույն թվականի մարտի 1-ին Եղեգիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանի մասնակցությամբ կայացավ հանդիպում երեխաների ծնողների հետ՝ Քարագլուխ բնակավայրում «Գտնված երազ» զարգացման կենտրոնի բացման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները,ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։Քննարկվեցին երեխաների զարգացմանը, դաստիարակչական միջավայրի ձևավորմանը և կրթական գործընթացների կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Կարևորվեց նման կենտրոնների գործունեությունը՝ որպես համայնքում երեխաների զարգացմանն ու ընտանիքների աջակցությանը միտված կարևոր նախաձեռնություն:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |