Այսօր: Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.26 ԹՎԱՅԻՆ ԵՎ AI ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սիրով տեղեկացնում է, որ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում Վայոց ձորի մարզում նախատեսվում է կազմակերպել «Թվային և AI գրագիտություն, Կիբեռանվտանգություն և Փափուկ հմտություններ» 6-շաբաթյա անվճար դասընթացը։Դասընթացի թիրախային խմբերից են Վայոց ձորի մարզի պետական և համայնքային ծառայողները, որոնց համար այն հնարավորություն է ընձեռում զարգացնելու ժամանակակից աշխատանքային միջավայրում անհրաժեշտ թվային, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունները։ Դասընթացը ներառում է ընդհանուր 34 ժամ ուսուցում՝ հետևյալ չորս հիմնական ուղղություններով․Թվային հմտություններ և արտադրողականություն ... Մանրամասն
26.08.26 ՔԱՐԱԳԼԽՈՒՄ ՆՇՎԵՑ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԸ՝ «ՔԱՐԱԳԼԽԻ ՕՐ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Օգոստոսի 22֊ին Քարագլուխ բնակավայրում նշվեց գյուղի տոնը՝ «Քարագլխի օր» ավանդական միջոցառումը, որն արդեն 7 տարի շարունակ համախմբում է համայնքի բնակիչներին, հյուրերին և տեղացիներին՝ մեկ հարկի տակ։Տոնական օրը սկսվեց Պանթեոնում` հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հարգանքի տուրքով։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, վարչական ղեկավար Ժորա Գասպարյանը, Եղեգիս համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Հովհաննես Մաթևոսյանը, աշխատակազմի ներկայացուցիչները, զոհված հայորդիների ծնողներն ու ընտանիքի անդամները, ինչպես նաև բնակիչները ծաղիկներ ... Մանրամասն
21.08.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ Արտաբույնքի բնակիչներ, Եղեգիս համայնքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր,

Սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ին Արտաբույնք բնակավայրում տեղի կունենա «Արտաբույնքի օր» տոնական միջոցառումը։

Այս օրը միասին կնշենք մեր բնակավայրի տոնը՝ վայելելով հայկական գյուղի ջերմ ու անկեղծ մթնոլորտը, ավանդույթները, մշակույթն ու համայնքային ոգին։ 🌿🏡
Տոնական օրը կուղեկցվի երաժշտությամբ, մշակութային ծրագրով, ուրախությամբ և, իհարկե, Արտաբույնքի ջերմ հյուրընկալությամբ։

📅 Սեպտեմբերի 20
📍 Արտաբույնք

Միջոցառման ամբողջական ծրագիրը կներկայացնենք առաջիկայում։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին տոնելու Արտաբույնքի օրը։

Արի՛ Արտաբույնք — զգա՛ գյուղի ջերմությունը։ 🌾

20.08.26 🚌 ԱՆՎՃԱՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ՝ «ՔԱՐԱԳԼԽԻ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ,

 Քարագլխում կայանալիք «Քարագլխի օր» ավանդական տոնական միջոցառմանը մասնակցելու համար համայնքի կողմից կգործի անվճար փոխադրում։ 

Որպեսզի բոլորդ հասցնեք ժամանակին մասնակցել միջոցառման մեկնարկին, ավտոբուսը կշարժվի հետևյալ ժամանակացույցով՝

 🚌 Եղեգիս՝ 12։20 — գյուղամիջից

🚌 Արտաբույնք՝ 12։30

🚌 Շատին՝ 12։40

 📍 Խնդրում ենք լինել նշված վայրերում մի փոքր շուտ՝ երթուղուց չուշանալու համար։

 #Արի_Քարագլուխ

#ՔարագլխիՕր

#ԵղեգիսՀամայնք

Քարագլխի Մարզամշակութային Երիտասարդության Կենտրոն

18.08.26 17.08.2026 ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԱՄԱՍԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի միջոցով բարեկարգվել է Թառաթումբից դեպի «Չատմա» կոչվող տարածք տանող ճանապարհը։
Ճանապարհը նախկինում վերանորոգվել էր, սակայն տեղացած անձրևներից հետո առաջացած խնդիրների պատճառով կրկին իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։

17.08.26 14.08.2026 ՍԱԼԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Օգոստոսի 14-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության ուժերով աշխատանքները տեղափոխվեցին Սալլի բնակավայր։Հորդառատ անձրևների հետևանքով վնասված գյուղամիջյան ճանապարհները վերականգնվեցին և բարեկարգվեցին։Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև վարչական ղեկավարն ու բնակիչները:

14.08.26 ԹԱՌԱԹՈՒՄԲՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Օգոստոսի 13-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության ուժերով աշխատանքները տեղափոխվեցին Թառաթումբ բնակավայր։Հորդառատ անձրևների հետևանքով վնասված գյուղամիջյան ճանապարհները վերականգնվեցին և բարեկարգվեցին։Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարն ու բնակիչները։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner