Այսօր: Շաբաթ, 23 Օգոստոսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.08.25 ՔԱՐԱԳԼԽԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՄԵԾ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Այսօր՝ օգոստոսի 21-ին Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ՀՈԱԿ-ի տեխնիկայի, անձնակազմի և Քարագլուխ բնակավայրի բնակիչների մասնակցությամբ կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ՝ Քարագլխի տոնին ընդառաջ։ Շաբաթօրյակին մասնակցում էին ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները՝ սիրով և ուրախությամբ  պատրաստվելով նշելու Քարագլխի օրը։

20.08.25 ՀԱՆԴԱՄԻՋՅԱՆ և ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Այսօր Թառաթումբ գյուղի վարչական տարածքում կատարվել է գյուղամիջյան և հանդամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։

14.08.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

<<ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ>> ՍՊԸ-ն նախատեսում է երկարաձգել ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների թույլտվության գործողության ժամկետը։ Վերոնշյալ հարցի քննարկման հետ կապված կազմակերպվում է հանրային քննարկում Վարդահովիտ բնակավայրում՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիրռ կողմերին ներկա լինել հանրային քննարկմանը։ 

14.08.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի  ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը»։ Ծրագրի նախապատրաստման փուլում  մշակվել են  շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ ։ Նշված փաստաթղթերի ներկայացման համար Վայոց ձորի  մարզպետարանում կազմակերպվում է հանրային քննարկում սույն թվականի օգոստոսի 27-ին, ժամը 14։00-ին: Ակնկալվում է տեղական ինքնակառավարման ... Մանրամասն
13.08.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՉՈՐՐՈՐԴ՝ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

 Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 15-ին Շատինի միջն․ դպրոցում  ժամը 15։00-ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թ․ արտահերթ չորրորդ նիստը։

08.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եղեգիս  համայնքի  հարգելի՛  բնակիչներ, Քարագլխի մանկական զարգացման կենտրոնի դաստիարակի թափուր աշխատատեղի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին դիմող մասնակիցներին ներկայացվում են  որակավորման  հետևյալ պահանջները՝ առաջնահերթության նեքոնշյալ հաջորդականությամբ․  1․Մասնագիտական, այսինքն նախադպրոցական և տարրական  բարձրագույն  մանկավարժական կրթություն 2․Ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն 3․ Մասնագիտական,  այսինքն նախադպրոցական և տարրական  միջին մասնագիտական կրթություն /քոլեջ/ 4․Ոչ մասնագիտական միջին մասնագիտական կրթություն    Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ը, ... Մանրամասն
07.08.25 «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ » ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Սիրելի՛ երիտասարդներ,Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երիտասարդների օրվան նվիրված  միջոցառմանը։📍 Վայրը՝ Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճ📅 Օրը՝ օգոստոսի 12🕓 Ժամը՝ 12:00 - 14:30🌟 Միջոցառման ընթացքում ձեզ սպասում են՝🎤 Բաց միկրոֆոն – կիսվեք ձեր հաջողության պատմությամբ՝ լինի դա երիտասարդական նախաձեռնություն, համայնքային ակտիվություն, թե կամավորական փորձ։🤝 Հարց ու պատասխան՝ անմիջապես համայնքայի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանի մասնակցությամբ։🎨 Ստեղծագործական աշխատանոց՝ «Իմ համայնքը իմ աչքերով» գաղափարների գեներացում և ներկայացում։⚽ Խաղեր և մրցույթներ🏆 ՄրցանակներՄիացե՛ք մեզ՝ միասին նշելու երիտասարդության օրը։📞 Մասնակցության հաստատման համար կարող եք զանգահարել՝ 098 ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner