|
26.08.26
ԹՎԱՅԻՆ ԵՎ AI ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սիրով տեղեկացնում է, որ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում Վայոց ձորի մարզում նախատեսվում է կազմակերպել «Թվային և AI գրագիտություն, Կիբեռանվտանգություն և Փափուկ հմտություններ» 6-շաբաթյա անվճար դասընթացը։Դասընթացի թիրախային խմբերից են Վայոց ձորի մարզի պետական և համայնքային ծառայողները, որոնց համար այն հնարավորություն է ընձեռում զարգացնելու ժամանակակից աշխատանքային միջավայրում անհրաժեշտ թվային, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունները։ Դասընթացը ներառում է ընդհանուր 34 ժամ ուսուցում՝ հետևյալ չորս հիմնական ուղղություններով․Թվային հմտություններ և արտադրողականություն ...
Մանրամասն |
|
|
18.08.26
17.08.2026 ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԱՄԱՍԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի միջոցով բարեկարգվել է Թառաթումբից դեպի «Չատմա» կոչվող տարածք տանող ճանապարհը։ Ճանապարհը նախկինում վերանորոգվել էր, սակայն տեղացած անձրևներից հետո առաջացած խնդիրների պատճառով կրկին իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։
|
|
|
17.08.26
14.08.2026 ՍԱԼԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
|
Օգոստոսի 14-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության ուժերով աշխատանքները տեղափոխվեցին Սալլի բնակավայր։Հորդառատ անձրևների հետևանքով վնասված գյուղամիջյան ճանապարհները վերականգնվեցին և բարեկարգվեցին։Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև վարչական ղեկավարն ու բնակիչները:
|
|
|
14.08.26
ԹԱՌԱԹՈՒՄԲՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
|
Օգոստոսի 13-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության ուժերով աշխատանքները տեղափոխվեցին Թառաթումբ բնակավայր։Հորդառատ անձրևների հետևանքով վնասված գյուղամիջյան ճանապարհները վերականգնվեցին և բարեկարգվեցին։Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարն ու բնակիչները։
|
|
|
13.08.26
ՏԵՂԱՏԱՐԱՓ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Օգոստոսի 9-ից 12-ը տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով Եղեգիս համայնքի որոշ բնակավայրերում գոյացել են սելավներ։ Սելավային զանգվածը փակել էր դեպի Հերմոն տանող ասֆալտապատ ճանապարհը, ինչպես նաև դեպի Արատես տանող ճանապարհը։Վնասվել են նաև Հերմոն, Գողթանիկ և Քարագլուխ բնակավայրերի գյուղամիջյան գրունտապատ ճանապարհները։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ՝ Եղեգիս ՀՈԱԿ-ը օպերատիվորեն արձագանքել է առաջացած խնդիրներին, և կատարվում են վերականգնողական աշխատանքներ։
|
|
|
13.08.26
ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՆՁՐԵՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
|
|
Օգոստոսի 12-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության ուժերով Քարագլուխ բնակավայրում կատարվեցին վերականգնողական և կանխարգելիչ աշխատանքներ։Շեբենապատվեց գյուղամիջից գերեզմանատուն տանող ճանապարհահատվածը, որը խիստ վնասվել էր նախօրեին տեղացած տեղատարափ անձրևներից։ Անձրևների հետևանքով առաջացած սողանքից վնասվել էր բնակիչ Հ. Դավթյանի անասնագոմի հարակից շինությունը։ ՀՈԱԿ տեխնիկայի ուժերով բեռնվեց ու հեռացվեց կավանման զանգվածը, միևնույն ժամանակ մասամբ վերանորոգվեց դեպի «Շափա» տանող ճանապարհահատվածը, որը նույնպես վնասվել էր անձրևներից առաջացած սելավներից։ Կատարվեց նաև ոռոգման առվից ջրային արտահոսքը կանխարգելող միջոցառումներ։
|
|
|
12.08.26
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը մեր համայնքի ամենաակտիվ, ստեղծագործ և նոր գաղափարներով լի ուժն է։ Ձեր նախաձեռնողականությունը, գիտելիքը, եռանդն ու նորարար մտածողությունը կարևոր դեր ունեն մեր համայնքի ներկայի և ապագայի կերտման գործում։ Մաղթում եմ, որ միշտ հավատաք ձեր ուժերին, համարձակորեն առաջ շարժվեք դեպի ձեր նպատակները, ձեռք բերեք նոր գիտելիքներ ու փորձ և ձեր գաղափարներով ու նախաձեռնություններով շարունակեք նպաստել մեր համայնքի զարգացմանը։ Թող ձեր ճանապարհը լինի լի նոր հնարավորություններով, հաջողություններով, ձեռքբերումներով և հիշարժան պահերով։ Շնորհավոր Երիտասարդության օրը։ Հարգանքով՝ Արթուր Ստեփանյան Եղեգիս համայնքի ղեկավար
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |