Այսօր: Հինգշաբթի, 5 Մարտի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.03.26 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Մարտի 3-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը աշխատանքային այցով հանդիպումներ ունեցավ Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ և Արտաբույնք բնակավայրերում։

 

 

 

Հանդիպումների ընթացքում Եղեգիս համայնքի ղեկավարի պառտականություններ կատարող Ահարոն Գաբրիելյանը ներկայացրեց բնակավայրերում առկա խնդիրները և առաջիկայում իրականացվելիք ընթացիկ ծրագրերը։

 

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ և անկեղծ քննարկում մարզպետի և բնակիչների միջև։

 

«Ես ծնվել եմ գյուղում և ապրում եմ գյուղում, ձեր հոգսերը նաև իմ հոգսերն են», — շեշտեց պարոն մարզպետը

03.03.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2026 թ․ մասնակցային բյուջետավորման շրջանակներում քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել 3 առաջարկ՝  <<Աղնջաձոր   բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծում և Թառաթումբ բնակավայրում մշակույթի տան  վերանորոգում>>, <<Արտաբույնք բնակավայրում մանկական խաղահրապարակի զինում և փոքրիկ զբոսայգու ստեղծում>>, <<Հենապատի կառուցում Քարագլուխ և Շատին բնակավայրերում>>։

02.03.26 ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սույն թվականի մարտի 1-ին Եղեգիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանի մասնակցությամբ կայացավ հանդիպում երեխաների ծնողների հետ՝ Քարագլուխ բնակավայրում «Գտնված երազ» զարգացման կենտրոնի բացման կապակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները,ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։Քննարկվեցին երեխաների զարգացմանը, դաստիարակչական միջավայրի ձևավորմանը և կրթական գործընթացների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

 

Կարևորվեց նման կենտրոնների գործունեությունը՝ որպես համայնքում երեխաների զարգացմանն ու ընտանիքների աջակցությանը միտված կարևոր նախաձեռնություն

02.03.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Քարագլուխ բնակավայրի Մարզամշակութային կենտրոնում մարտի 1-ից մեկնարկել է կարատեի և բռնցքամարտի աղջիկների անվճար խումբը։
Խմբակին կարող են մասնակցել 5 տարեկանից սկսած բոլոր ցանկացող աղջիկները։
Մասնակցությունն անվճար է։
Սիրով սպասում ենք մեր ակտիվ, ուժեղ և նպատակասլաց աղջիկներին 💪✨

📅 Մշտական գործող խմբի պարապմունքների օրերն ու ժամերն են՝
Երկուշաբթի՝ 17:00
Ուրբաթ՝ 17:00
Շաբաթ՝ 13:00
📞 Այլ հարցերի համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով`098056778
Միացի՛ր թիմին և դարձիր ավելի վստահ ու ուժեղ 🥋🥊

27.02.26 ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ,


Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 3-ին Աղնջաձոր, Թառաթումբ և Արտաբույնք բնակավայրերում տեղի կունենա հանդիպում Վայոց ձորի մարզպետի՝ Վահագն Արսենյանի և ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ։


Հետևյալ ժամանակացույցով`


📍 Աղնջաձոր — 12։00
📍 Թառաթումբ — 13։30
📍 Արտաբույնք — 15։00


Հանդիպումները շարունակական են լինելու։

26.02.26 ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով էքսկավատորով իրականացվում են բարեկարգման աշխատանքներ Արտաբույնք բնակավայրի գերեզմանատան տարածքում, ինչպես նաև իրականացվում է գերեզմանատան տարածքի ցանկապատում։

26.02.26 ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվեց Շատին, Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերի թաղամասերի փողոցային լույսերի մասնակի վերանորոգում։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner