Այսօր: Շաբաթ, 18 Ապրիլի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.26 📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,Մեղրի հանրահռչակման թեմայով փառատոնի շրջանակում կազմակերպվում է🎨 նկարչական մրցույթ–ցուցահանդես դպրոցականների համար։Մրցույթի նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական միտքը, զարգացնել բնապահպանական մտածողությունը և ներկայացնել Վայոց ձորի բնությունն ու մշակույթը երեխաների աչքերով։👥 ՄասնակիցներՄրցույթին կարող են մասնակցել Եղեգիս համայնքի դպրոցների աշակերտները՝ հետևյալ տարիքային խմբերով․• 7–10 տարեկան• 11–14 տարեկան• 15–17 տարեկան🎨 ԹեմաներԱշխատանքները կարող են անդրադառնալ՝• մեղուների և մեղվապահության աշխարհին• Վայոց ձորի բնությանը և կենսաբազմազանությանը• մեղրի արտադրությանը• մարդ–բնություն ներդաշնակությանը• ... Մանրամասն
17.04.26 25․04․2026 ԹՎԱԿԱՆԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը։

Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

17.04.26 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
2026 թվականի ապրիլի 15–16-ը Երևանում կայացավ համայնքային երիտասարդական  քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը, որը կարևոր քայլ է  Հայաստանում համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների  ձևավորման և իրականացման ուղղությամբ։ Համաժողովը նպատակ ուներ աջակցել ՀՀ ՏԻՄ–երին իրենց համայնքներում երիտասարդական քաղաքականությունների մշակման գործընթացում՝ խթանելով 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի արդյունավետ կիրարկումը։ Համաժողովը մեկ հարթակում համախմբեց ՏԻՄ–երի, պետական կառույցների և երիտասարդական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչների։ Երկու օրերի  ընթացքում ... Մանրամասն
16.04.26 ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԱՊԱՏ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի, նախաձեռնությամբ Շատին բնակավայրում իրականացվել է որոշ փողոցների և հիվանդանոցի տարածքում տեղադրված աղբամանների ցանցապատ կափարիչների տեղադրման աշխատանքներ։Նպատակն է,կանխել կենդանիների կողմից աղբի տարածումը և ապահովել շրջակա միջավայրի մաքրությունը։Բնակիչներին խնդրում ենք պահպանել մաքրությունը և ցուցաբերել հոգատար վերաբերմունք համայնքի նկատմամբ։

Աշխատանքները շարունակական են լինելու։

16.04.26 ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ
Հարգելի բնակիչներ՛,  տեղեկացնում ենք, որ <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը>> Եղեգիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսում է  համայնքում կազմակերպել մեղրի հանրահռչակման թեմայով փառատոն։  Փառատոնի  նպատակն է ներկայացնել Հայաստանի վայրի բնության հարուստ ժառանգությունը, խթանել գյուղական ձեռնարկատիրությունը, զարգացնել մարդ-վայրի բնություն ներդաշնակ համակեցությունը։Փառատոնի շրջանակներում   նախատեսվում է, որ  բնակիչները իրենց բակերում  այցելուների և զբոսաշրջիկների  համար կազմակերպեն  տեղական ավանդական ուտեստների և  քաղցրավենիքի պատրաստման գործընթացի ցուցադրություն (լավաշի թխում թոնիրում, ... Մանրամասն
14.04.26 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ  ապրիլի 17-ին, ժամը 15։00-ին,  Եղեգիսի  համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում  տեղի կունենա 2026 թվականի  ավագանու արտահերթ երկրորդ նիստը։
Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ` այստեղ
10.04.26 ԳՐՔԻ ՔՆԱՐԿՈՒՄ ՇԱՏԻՆԻ ԵՎ ԱՐՏԱԲՈՒՅՆՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Օրերս տեղի ունեցավ գրքի քննարկում՝ Շատինի և Արտաբույնքի միջնակարգ դպրոցների սաների մասնակցությամբ։ Քննարկման նպատակն էր ճանաչել մեր կողքին ապրող և ստեղծագործող ժամանակակից հեղինակ Վարսիկ Հովհաննիսյանին։Քննարկման կենտրոնում էր հեղինակի «Առեղծված» բանաստեղծությունների ժողովածուն, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել աշակերտների շրջանում։ Նրանք ոչ միայն ընթերցել էին ստեղծագործությունները, այլև առանձնացրել սիրելի տողեր, ձևակերպել հետաքրքիր և խորքային հարցադրումներ։Միջոցառումը իրականացվեց երիտասարդական և մշակութային նախաձեռնությունների շրջանակում՝ Եղեգիսի համայնքապետարանի աջակցությամբ։Քննարկումն անցավ ջերմ և ակտիվ մթնոլորտում՝ համեմված երաժշտական կատարումներով, բանաստեղծությունների ընթերցմամբ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner