Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ գլխի պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 15/11/2022թ. N01/15.1/7336-2022 գրությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն սույն որոշման կից հավելվածներով ներկայացված Եղեգիս համայնքի Գողթանիկ, Եղեգիս գյուղերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար:
2. Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով:
3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։