01.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
06.10.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի բնակիչներ Ձեզ է ներկայացվում <<Մենդիա Ռեսուրսիս>> ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2026-2028թթ․ ժամանակահատվածում իրականացվելիք ընդերքի երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը։ Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ հայտարարություններ բաժնում՝ և Եղեգիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝
|
|
06.10.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025թ․ մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված և ձեր կողմից առաջարկված ու քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերն արդեն իրականացման փուլում են։ Քվեարկության արդյունքում հաղթել է 2 ծրագիր՝ մարզադաշտի բարեկարգում և խաղահրապարակների կառուցում, որոնց նպատակն է ապահովել մանկահասակ երեխաների ակտիվ առօրյան և ակտիվացնել երիտասարդների սպորտային կյանքը։ Սիրով տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։
|
|
05.10.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։Ձեր նվիրումը, համբերությունը և հոգատարությունը ամեն օր ձևավորում են ապագան՝ մեր երեխաների գիտելիքներով, վեհ արժեքներով ու երազանքներով։ Դուք ոչ միայն փոխանցում եք գիտելիք, այլև բորբոքում եք սիրո և ոգեշնչման այն կայծը, որը լուսավորում է յուրաքանչյուր սանիկի ուղին։Ձեր աշխատանքը գնահատելի է, ձեր ջանքերը՝ անգին։ Թող երբեք չպակասեն ձեր ուժն ու հավատը, թող յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը դառնա ձեր երջանկության շարունակությունը։Խոնարհում և երախտագիտություն բոլոր ուսուցիչներին՝ իրենց անսահման նվիրվածության, սիրո և մարդկայնության համար։ Շնորհակալ ենք, որ ձեր կյանքը նվիրել եք գիտելիքի ու բարիքի տարածմանը։Շնորհավոր ...
Մանրամասն |
|
03.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-24-ը համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ՝ բնակիչնների կողմից բարձրացված հարցերը արձանագրելու և դրանք 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում և 2027թ․ սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ձեր յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է համայնքի զարգացման և բարեկարգման գործում։Հանրային լսումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով՝Աղնջաձոր բնակավայր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 11։00 վարչական շենքում,Թառաթումբ բնակավայր ՝ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00 վարչական շենքում,Քարագլուխ բնակավայր՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11։00 վարչական շենքում,Սալլի բնակավայր՝ հոկտեմբերի ...
Մանրամասն |
|
02.10.25
ՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք «Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակներում Ճապոնիայի համալսարաններում մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին: Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր կնպաստեն Հայաստանում քաղաքականության մշակման կամ իրագործման գործընթացի բարելավմանը՝ կայուն զարգացման խնդիրներ լուծելու և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հեռանկարով։ Ուսման շրջանակներում հետազոտական աշխատանքը ևս ...
Մանրամասն |
|
02.10.25
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Եղեգիս համայնքի Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերում ապրում են Եղեգիս համայնքի ամենատարեց բնակիչները։ Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, Արծվիկ Մամիկոնի Հովսեփյանին և Եփրեմ Հակոբի Բաբլոյանին այցելեցին Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը, Եղեգիս համայնքի սոցիալական աշխատող Արմեն Հակոբյանը, համայնքի ղեկավարի օգնական Ռադիկ Իսրայելյանը և աշխատակիցներ։Մեկ դարն ապրած մեր տատիկ-պապիկներին ուղղվեցին բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ մեր ազգապահպանման հիմքում դրված են եղել մեր ավանդույթները, վարք ու բարքը և ընտանիքը՝ որպես կարևորագույն արժեք, որի շնորհիվ էլ կարողացել ենք գոյատևել որպես ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |