Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 37-րդ հոդվածի պահանջներով, Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբեր 17-ի «Եղեգիս համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 23-Ն և 2025 թվականի նոյեմբերի 28-ի «2026 թվականի ընթացքում Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու մասին» N105Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնքում 2026 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1)Ահարոն Գաբրիելյան (համայնքի ղեկավարի առաջին տեղակալ), hանձնաժողովի նախագահ,
2)Սամվել Մարտիրոսյան (համայնքի ղեկավարի տեղակալ), հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Աննա Դանիելյան (համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար), հանձնաժողովի քարտուղար,
4)Մուրադ Օհանյան (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ), հանձնաժողովի անդամ,
5) բնակավայրերի վարչական ղեկավարները, որպես հանձնաժողովի անդամներ,
6)Նարեկ Մարտիրոսյան (համայնքի ավագանու անդամ, ավագանու ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ), հանձնաժողովի անդամ,
7)Հունան Ստեփանյան («Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն), հանձնաժողովի անդամ,
8)Սիլվա Խորենյան (համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ), հանձնաժողովի անդամ,
9) Գարեգին Եղյան (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ), հանձնաժողովի անդամ։
2.Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը ՝ համաձայն հավելված N 1-ի։
3.Հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ՝ համաձայն հավելված N 2-ի։
4.Հաստատել առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելված N 3-ի։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։