Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ գլխի պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 25/04/2023թ. N 01/15.1/2863-2023 գրությունը
ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն ստորև ներկայացված Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար․
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0155, մակերեսը՝ 674․10908հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0551-0001, մակերեսը 68,90944 հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0557-0005, մակերեսը 103,08903 հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0557-0013, մակերեսը 66,39675 հա։
2.Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով:
3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։