Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքերը երեք տարի ժամկետով մրցութային կարգով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով տրամադրելուն՝
1)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0239, մակերեսը 3,4855հա,
2)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0172, մակերեսը 68,4593հա,
3)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0240, մակերեսը 4,6816հա,
4)կադաստրային ծածկագիր 10-041-0551-0001, մակերեսը 63,6282հա,
5)կադաստրային ծածկագիր 10-041-0557-0002, մակերեսը 49,7312հա,
6)կադաստրային ծածկագիր 10-041-0557-0017, մակերեսը 33,1763հա,
7)կադաստրային ծածկագիր 10-041-0557-0004, մակերեսը 14,9966հա,
8)կադաստրային ծածկագիր 10-041-0557-0007, մակերեսը 45,0հա,
9)կադաստրային ծածկագիր 10-041-0608-0042, մակերեսը 96,32385հա,
10)կադաստրային ծածկագիր 10-041-0608-0041, մակերեսը 310,7666հա,
11)կադաստրային ծածկագիր 10-041-0608-0040, մակերեսը 130,4622հա,
12)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0238, մակերեսը 34,0134հա,
13)կադաստրային ծածկագիր 10-041-0557-0018, մակերեսը 35,54741հա:
Ընդհանուր մակերեսը 890,27216հա։
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 120 (մեկ հարյուր քսան) տոկոսը:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։