Այսօր: Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 136Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2022 թվականի N 136Ա

ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՅԼ ԽԱՎԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 57 Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 14/12/2017թ․ 29Ն որոշման կից հավելվածի 13-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով 

ավագանին որոշում է՝

1․Ստեղծել զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հասարակական հիմունքներով մշտական գործող հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն սույն որոշման կից հավելվածի։

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31–ի «Զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 57 Ա որոշումը։


Կողմ -14

ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ

ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԱՐՏՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՍԱԹԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՐԳԻՇՏԻ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner