Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 127Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 127Ա


Զեկ. ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՐՈՒԹՅԱՄԲ՝ ԿԻՑ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՈՎ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-նապօրինիճանապարհաշինարարականաշխատանքներէիրականացրելՎայոցձորիմարզիԵղեգիսհամայնքիՎարդահովիտ գյուղում, ճանապարհէհարթելմոտ 5 կմերկարությամբ, մոտ 6 մլայնությամբ, 2,5 մբարձրությամբ՝այդկերպ խախտելով արոտավայրերի օգտագործման պայմանները, ալպիականմարգագետիններիհողի բերրի շերտիծածկույթիամբողջականությունը՝ մեծ ծավալով և վնասել հողի բերրի շերտը՝ մեծաքանակ տարածքով: Նոր բացված ճանապարհըհատումէլեռներիլանջերը, որոնք ներառված են վայրի կենդանիների տեղաշարժման էկոմիջանցքներում:

   Տարածքը հանդիսանում է Եղեգիս համայնքի հիմնական արոտավայրը, որտեղ իրենց անասուններն են արածեցնում նաև հարևան համայնքների բնակիչները ևունիտարատեսակխոտաբույսերիհարուստպաշար, ինչըգյուղացիների համարգարնան-ամռանամիսներին  հանդիսանումէ  հիմնականեկամտի  աղբյուր:

   Համայնքիջրայինաղբյուրներըգտնվումեն  նշված տարածքի ներքին հատվածում: Այդպիսով՝ բացված ճանապարհը խոչընդոտում է ջրի բնականոն հոսքին, ինչը խախտում է «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշման պահանջները:

Համայնքը ճանապարհի կառուցման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել: Հիշյալ տարածքի` հատկապես հողի բերրի շերտի  վերականգնումը գրեթե անհնար է, կամ պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր:

 Նշենք, որ նման ծավալի ավերիչ շինարարության համար հիմք է հանդիսացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. դեկտեմբերի 9-ին «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին տրված դրական եզրակացությունը, որ կազմվել է փաստերի բազմաթիվ աղավաղումներով և օրենսդրության խախտումներով

1.2022թ. հոկտեմբերի 14-ին Եղեգիս համայնքում նշանակված են եղել նախագծի վերաբերյալ հանրային լսումներ,  որոնք սկսվել են լարված մթնոլորտում, քանի որ բնակիչներն և ավագանու անդամները դեմ են եղել նախագծին, և Եղեգիս համայնքի ղեկավարը հայտարարել է, որ լսումները համարում է չկայացած,  որովհետև  խախտվել  են ՀՀ կառավարության 19.11.2014 թվականի «Հանրային ծանուցման և քննարկումների  իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1325-Ն որոշման դրույթները, և 10-ը հոկտեմբերի 2018 թվականի  ՀՀ կառավարության N1146-Ն որոշումը՝ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», որի 5-րդ կետի պահանջներով   նշված է. «Հանրային քննարկումները իրականացվում են՝ հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության հիման վրա»:

Նշված փաթեթում չեն արձանագրվել նաև ազդակիր համայնքների ցանկը, սակայն փաստացի առկա են Արենի և Եղեգնաձոր համայնքների՝ համապատասխանաբար յոթ և չորս բնակավայրեր, որոնց ամբողջ հողատարածքներն ոռոգվում են բազմամետաղների  հանքերևակման  տեղամասից կուտակված ջրային պաշարներից:

Դա արտացոլված է տեսաձայնագրության մեջ և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հասցեագրված նամակում: Սակայն եզրակացության մեջ հաշվի առնված չէ Եղեգիս համայնքի բնակիչների  նախագծի վերաբերյալ դեմ հայտարարված կարծիքը:

2.Փորձաքննության ներկայացված փաստաթղթերը ներկայացված չեն եղել հիմնական շահագրգիռ կողմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

3.Փորձաքննական եզրակացությունն անդրադառնում է միայն ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ հայտում տեղ գտած գնահատականներին՝ չիրականացնելով իր կողմից ՇՄԱԳ-ի մասին օրենքով պարտադրված գնահատումը:

4.Եզրակացության մեջ գնահատված չեն տարածքում գտնվող ջրային աղբյուրների, կենսաբազմանության՝ այդ թվում Կարմիր գրքում գրանցված տեսակների համար առկա ռիսկերը: Նշենք, որ կենսաբազմազանության պահպանման համար տարածքում գործում են երկու՝  WWF-Հայաստան և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության  հիմնադրամները: Փաստաթղթերը չեն ներկայացվել նրանց՝ որպես ուղիղ շահագրգիռ կողմեր: 

Այդպիսով խախտվել է.

1.ՀՀ հողային օրենսգրքի 96-րդ հոդվածը, ըստ որի՝ արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվում են անասնապահությամբ զբաղվելու պայմանով:

2.ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին»  N 987-ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը» հավելվածի առաջին կետը, որի 3) ենթակետով սահմանված է՝

-թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության  հողերի՝  ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի կամ ենթակայանների, գազատարների և այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի, ցամաքուրդների և այլ նմանատիպ օբյեկտների  կառուցման և սպասարկման դեպքում,

 իսկ   8-րդ ենթակետով՝

- ընդերքօգտագործման աշխատանքների՝ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած ծրագրի և (կամ) նախագծի առկայությամբ։

3Հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է հողերի պահպանության խնդիրներն են՝

3) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանումը, պահպանումը և օգտագործումը։

   5-րդ մասով՝

-շինարարական և օգտակար հանածոնների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար։

48-ը սեպտեմբերի 2011թ N 1396-Ն ՀՀ Կառավարության որոշումը՝ «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ։

Վարդահովիտ գյուղի դեպքում  ընդերքի օգտագործում չէ, այլ՝ ընդերքի ուսումնասիրություն և այնտեղ արձանագրված ճանապարհաշինարարական աշխատանքներն ապօրինի են: Խախտվել են  ինչպես ՀՀ Հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, այնպես էլ ՀՀ կառավարության 8-ը սեպտեմբերի 2011թ N 1396-Ն որոշման պահանջները։ Երկու դեպքում էլ պահանջվում էր ավագանու համապատասխան որոշումը, որը բացակայում է:

3.Համաձայն ՀՀ  ՏԻ մասին օրենքի 43-րդ հոդվածի՝

1.Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.

4) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները. 

2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի) կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը:

   Ելնելով   վերոգրյալից,   ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀՀ  օրենքի 18-րդ  հոդվածի 42-րդ մասով, Եղեգիս համայնքի ավագանին որոշում  է՝

 

 1Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղական բնակավայրում հանքարդյունահանման նպատակով «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի կողմից իրականացված ապօրինի աշխատանքների դադարեցման  և պատճառված վնասների փոխհատուցման համար գրությամբ դիմել  ՀՀ        Վայոց ձորի մարզպետին,  ՀՀ  բնապահպանության  և  ընդերքի  տեսչության մարմիններին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը,  ՀՀ  տարածքային  կառավարման և եենթակառուցվածքների  նախարարությանը՝  կից հիմնավորումներով։

       2. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner