Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 162Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 162Ն


Զեկ. ՄՈՒՐԱԴ ՕՀԱՆՅԱՆ

27-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2022ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 02Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  

ավագանին որոշում է՝

Հաստատել Եղեգիսհամայնքի 27 հունվարի 2022 թվականի  «Տարեկանբյուջենհաստատելումասին»թիվ 02Նորոշմանմեջկատարվողհետևյալ փոփոխությունները՝ 

  1Եղեգիս համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար պետության կողմից հատկացված 201714861 /երկու հարյուր մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար ութ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամը ավելացնել համայնքի բյուջեի  Եկամտային մասի (հատված 1) 900355002016 հաշվեհամարին։

  2Հատկացված գումարը ուղղորդել համապատասխանաբար՝

1/ 06030158- ջրամատակարարում ոլորտի 900352001466 ծախսային հաշվեհամարին 36445500 /երեսունվեց միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ՝ Շատին, Թառաթումբ, Գողթանիկ, Հորբատեղ, Սալլի և Եղեգիս գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցերի կառուցման աշխատանքների գումարը վճարելու համար։

2/06040152-փողոցայինլուսավորություն ոլորտի 900352001649 ծախսային հաշվեհամարին՝ 15246000 /տասնհինգ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ՝ Շատին, Հորս, Քարագլուխ, Հերմոն, Թառաթումբ և Աղնջաձոր գյուղերի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների գումարը վճարելու համար։

3/04020451-ոռոգմանցանցիկառուցում ոլորտի 900352001631 ծախսային հաշվեհամարին՝ 122450361 /մեկ հարյուր քսաներկու միլիոն չորս հարյուր հիսուն հազար երեք հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ՝ Քարագլուխ, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբույնք և Շատին գյուղերի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքների գումարը վճարելու համար։

4/06030158-ջրամատակարարումոլորտի 900352001623 ծախսայինհաշվեհամարին 27573000 /քսանյոթմիլիոնհինգհարյուրյոթանասուներեք հազար/ ՀՀ դրամ՝ Եղեգիս, Շատին, Քարագլուխ, Գողթանիկ և Թառաթումբ գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցերի վերանորոգման աշխատանքների գումարը վճարելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner