|
19.02.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կովերի արհեստական սերմնավորման ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզն ընդգրկվել է «Տավարաբուծության մեջ մթերատվության բարձրացման» փորձնական ծրագրում։ Հրավիրում ենք տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ մասնակցելու կովերի արհեստական սերմնավորման պետական աջակցության փորձնական ծրագրին: Համաձայն ծրագրի՝ 2026 թվականին Վայոց ձորի մարզում նախատեսվում է իրականացնել 400 գլուխ կովերի արհեստական սերմնավորում ...
Մանրամասն |
|
|
17.02.26
ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍԻՆ
|
|
Արտաբույնք բնակավայրի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործարկվելու է ազդարարման շչակը։ Խնդրում ենք խուճապի չմատնվել․ շչակի գործարկումը իրականացվում է փորձարկման/ստուգման նպատակով։ Շնորհակալություն ըմբռնման համար։
|
|
|
16.02.26
ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում հարցումներ Եղեգիս համայնքում
|
|
Եղեգիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում, կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» (2023–2028թթ.) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում։Ծրագրի շրջանակում «Avenue Consulting Group» ՍՊԸ-ի և «Geovibe» ՓԲԸ-ի կողմից իրականացվեցին անկախ հարցումներ։Հարցումների նպատակն է գնահատել հողերի դեգրադացիայի սոցիալ-տնտեսական ազդեցությունը գյուղական բնակչության վրա, պարզել գյուղացիների իրազեկվածության մակարդակը իրենց սոցիալական, տնտեսական և բնապահպանական իրավունքների վերաբերյալ, ...
Մանրամասն |
|
|
16.02.26
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2026
|
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման շրջանակներում կարող եք քվեարկել ձեր նախընտրած ծրագրերի օգտին մինչև փետրվարի 22-ը ժամը 13։00-ն։ Քվեարկության ժամկետը երկարաձգվել է, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով համայնքային կայքը ժամանակավորապես չէր աշխատում։
|
|
|
16.02.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԿԵՆԱՐԱՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ
|
|
Տեղի ունեցավ հանդիպում Եղեգիսի Համայնքապետարան ֊ում՝ Եղեգիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանի և Կենարար հիմնադրամի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի վարչական ղեկավարները, որոնք իրենց պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունն հայտնեցին Կենարար հիմնադրամի հետ համատեղ աշխատանք իրականացնելու՝ ի նպաստ բնակավայրերի և ամբողջ համայնքի զարգացման։ Նշենք, որ Եղեգիսի համայնքապետարանը և Կենարար հիմնադրամը արդեն երկար ժամանակ է՝ արդյունավետ համագործակցում են՝ համայնքի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների շրջանակում։ 📩 Կենարար հիմնադրամի գործունեությանը, ծրագրերին կամ հարցերի դեպքում կարող եք գրել Kenarar foundation - Կենարար հիմնադրամ էջին։
|
|
|
09.02.26
Քարագլխի մարզամշակութային կենտրոնում կայացավ 2026թ․ կարատեի և բռնցքամարտի առաջին քննական շրջանը
|
|
Քարագլխի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ կարատեի և բռնցքամարտի խմբակների առաջին քննական շրջանը։ Այս կարևոր փուլը նպատակ ուներ գնահատելու սաների գիտելիքները, հմտությունները և մարզական պատրաստվածության մակարդակը։ Քննությունը երեխաների համար հանդիսացավ ոչ միայն մարզական կարողությունների ստուգում, այլ նաև աշխատասիրության, պատասխանատվության և կամքի դրսևորում։ Կարատեն և բռնցքամարտը, որպես մարզաձևեր, նպաստում են ոչ միայն ֆիզիկական զարգացմանը, այլ նաև կարգապահության, ինքնատիրապետման և փոխադարձ հարգանքի ձևավորմանը։ Քննական շրջանը կարևոր հանգրվան էր, որը միաժամանակ հանդիսացավ նոր փուլի սկիզբ՝ հետագա զարգացման, առաջընթացի և նոր հաջողությունների ճանապարհին։
|
|
|
31.01.26
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2026
|
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկությունն արդեն սկսվել է։ Հունվարի 31_ից մինչև փետրվարի 17_ը կարող եք քվեարկել ձեր նախընտրած ծրագրի օգտին։ Տեղկացնում ենք նաև, որ յուրաքանչյուրդ կարող եք քվեարկել միաժամանակ 3 ծրագրի օգտին։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |