Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 41 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի ևբնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ևփոփոխման կարգը հաստատելու ևՀայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 23/03/2023թ. N2/փ-77 դրական եզրակացությունը

 

ավագանին որոշում է՝

 Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Հերմոն գյուղի  վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝

  1)գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0135-, մակերեսը՝ 3,39192հա) փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքի,

   2)գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0135-, մակերեսը՝ 1,266հա) փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի,

   3)գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0135-, մակերեսը՝ 1,92922հա) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի,

   4)գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0102-, մակերեսը՝ 2,13617հա) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի,

   5)գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0102-, մակերեսը՝ 0,93601հա) փոխադրել հատուկ պահպանվող տարածքների նշանակության պատմական և մշակութային հողատեսքի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.57 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner