Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 17-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 12 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցով՝
2.Արթուր Կամոյի Ստեփանյանի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման տեքստն ի գիտություն ընդունելու մասին: |