Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.25 ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
​Հարգելի համայնքի բնակիչ​Սույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:​​Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:​Դուք կարող ... Մանրամասն
06.10.25 ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի բնակիչներ

Ձեզ է ներկայացվում <<Մենդիա Ռեսուրսիս>> ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2026-2028թթ․ ժամանակահատվածում իրականացվելիք ընդերքի երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը։ 

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ հայտարարություններ բաժնում՝  և Եղեգիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝

 

06.10.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025թ․ մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված և ձեր կողմից առաջարկված ու քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերն արդեն իրականացման փուլում են։ Քվեարկության արդյունքում հաղթել է 2 ծրագիր՝ մարզադաշտի բարեկարգում և խաղահրապարակների կառուցում, որոնց նպատակն է ապահովել մանկահասակ երեխաների ակտիվ առօրյան և ակտիվացնել երիտասարդների սպորտային կյանքը։ Սիրով տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

05.10.25 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։Ձեր նվիրումը, համբերությունը և հոգատարությունը ամեն օր ձևավորում են ապագան՝ մեր երեխաների գիտելիքներով, վեհ արժեքներով ու երազանքներով։ Դուք ոչ միայն փոխանցում եք գիտելիք, այլև բորբոքում եք սիրո և ոգեշնչման այն կայծը, որը լուսավորում է յուրաքանչյուր սանիկի ուղին։Ձեր աշխատանքը գնահատելի է, ձեր ջանքերը՝ անգին։ Թող երբեք չպակասեն ձեր ուժն ու հավատը, թող յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը դառնա ձեր երջանկության շարունակությունը։Խոնարհում և երախտագիտություն բոլոր ուսուցիչներին՝ իրենց անսահման նվիրվածության, սիրո և մարդկայնության համար։ Շնորհակալ ենք, որ ձեր կյանքը նվիրել եք գիտելիքի ու բարիքի տարածմանը։Շնորհավոր ... Մանրամասն
03.10.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-24-ը համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ՝ բնակիչնների կողմից բարձրացված հարցերը արձանագրելու և դրանք 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում և 2027թ․ սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ձեր յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է համայնքի զարգացման և բարեկարգման գործում։Հանրային լսումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով՝Աղնջաձոր  բնակավայր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 11։00 վարչական շենքում,Թառաթումբ  բնակավայր ՝ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00 վարչական շենքում,Քարագլուխ  բնակավայր՝   հոկտեմբերի 21-ին ժամը 11։00 վարչական շենքում,Սալլի  բնակավայր՝ հոկտեմբերի ... Մանրամասն
02.10.25 ՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք  «Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակներում Ճապոնիայի համալսարաններում մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին:               Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր կնպաստեն Հայաստանում քաղաքականության մշակման կամ իրագործման գործընթացի բարելավմանը՝ կայուն զարգացման խնդիրներ լուծելու և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հեռանկարով։ Ուսման շրջանակներում հետազոտական աշխատանքը ևս ... Մանրամասն
02.10.25 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Եղեգիս համայնքի Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերում ապրում են Եղեգիս համայնքի ամենատարեց բնակիչները։ Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, Արծվիկ Մամիկոնի Հովսեփյանին և Եփրեմ Հակոբի Բաբլոյանին այցելեցին Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը, Եղեգիս համայնքի սոցիալական աշխատող Արմեն Հակոբյանը, համայնքի ղեկավարի օգնական Ռադիկ Իսրայելյանը և աշխատակիցներ։Մեկ դարն ապրած մեր տատիկ-պապիկներին ուղղվեցին բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ մեր ազգապահպանման հիմքում դրված են եղել մեր ավանդույթները, վարք ու բարքը և ընտանիքը՝ որպես կարևորագույն արժեք, որի շնորհիվ էլ կարողացել ենք գոյատևել որպես ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner