Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2024թ. արտահերթ՝ երրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ավագանու 02․02․2024թ․ թիվ 14Ա որոշման բովանդակությունը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
3․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար երկու տարի ժամկետով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,
4․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
5․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
6․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,09576հա և 0,10002հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
7․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,54761հա և 1,32406հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
8․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,49868հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
9․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.0765հա և 0.04հա մակերեսներով արոտավայր հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
10․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,33014հա մակերեսով վարելահող հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
11․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,70694հա և 0,80684հա մակերեսներով այլ հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,
12․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,66հա մակերեսով այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
13.Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0,09709հա մակերեսով այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 14․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքից 200ք/մ մակերեսով հողամասը անհատույց օգտագործման, առանց մրցույթի «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամին հատկացնելու մասին,
15․Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների դրամական օգնություն տրամադրելու մասին,
16․Եղեգիս համայնքի ղեկավարի 29/02/2024թ․ թիվ 53Ա և 01/04/2024թ․ թիվ 70Ա որոշումներն ի գիտություն ընդունելու մասին,
17․Եղեգիս համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
18․Եղեգիս համայնքի ավագանու 20․12․2023թ․ թիվ 165Ն որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին,
19․02-ը փետրվարի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
20․Եղեգիս համայնքի ավագանու 24․03․2023թ․ թիվ 37Ա որոշման կից հավելվածները նոր խմբագրությամբ շարադրելու մասին։
21․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
22․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
23․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
24․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
25․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատելու մասին,
26.Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 28-ին զոհված, գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի գերեզմանոցին կից կառուցված հուշահամալիրը Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհված գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանի անվամբ զինվորական հուշահամալիր-պանթեոն ճանաչելու վերաբերյալ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|