Այսօր: Շաբաթ, 27 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ «ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետով,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն ստորև ներկայացված Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության թփուտ հողատեսքը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար․

կադաստրային ծածկագիր՝ 10-029-0105- , մակերեսը՝ 12․84115հա։

2.Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով: 

3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner