30.07.25
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆԻ ՀՐԱՎԵՐ
|
🫵 Եղեգիս համայնքի սիրելի' երիտասարդներ, սա ձեզ համար է, եթե ունեք սոցիալական ձեռնարկատիրության գաղափար, բայց չգիտեք ինչպես զարգացնել ու ֆինանսավորում ստանալ 🤷♀️🥳 Այո՜, քո ու ևս 99 երիտասարդների համար Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգսոստոսի 15-ից 17-ը կազմակերպում է Սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն։ 💡 Գաղափարաթոնի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ մշակելու և զարգացնելու սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներ, և տրամադրել ֆինանսական աջակցություն դրանց իրականացման համար։ Ընտրվելու դեպքում՝ դու ու քո թիմը հնարավարություն կունենաք 🤩 օգոստոսի 15-17-ը մասնակցել 3-օրյա առերես դասընթացի, 😍 մասնակցել ՍՁ գաղափարների ...
Մանրամասն |
|
29.07.25
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
✅️Քարագլուխ բնակավայրում իրականացվել է գիշերային լուսավորության համակարգի վերափոխում։ ✅️Հին լուսարձակները փոխարինվել են նորերով՝ ավելի արդյունավետ և էներգախնայող սարքավորումներով։ Աշխատանքները իրականացվել են` Եղեգիս համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով։ #Եղեգիսհամայնք#ՔարագլուխԲնակավայր #Եղեգիսի համայնքային տնտեսություն ՀՈԱԿ
|
|
29.07.25
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԵՎ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Համայնքապետարանի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների շրջանակում Արտաբույնք և Շատին բնակավայրերում կատարվել է գիշերային լուսավորության համակարգի վերափոխում։ ✅️Արտաբույնքում փոխարինվել են կենտրոնական և հարակից փողոցների հին լուսարձակները՝ տեղադրվել են նոր, ավելի արդյունավետ լույսեր։ ✅️Շատինում իրականացվել է կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության նորացման աշխատանք, որի արդյունքում բարելավվել է ոչ միայն լուսավորությունը, այլև բնակավայրի գիշերային տեսքն ու անվտանգությունը։ #Եղեգիսիհամայնքապետարան #ԵղեգիսիհամայնքայինտնտեսությունՀՈԱԿ
|
|
28.07.25
ՈՌՈԳՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով տեղադրվել է խողովակներ Շատին բնակավայրում, ոռոգման խոչընդոտները վերացնելու համար, նպատակ ունենալով հասանելի դարձնել նախկինում դժվար հասանելի հողատարածքների ոռոգումը։ ☑️ Այս քայլով լուծվում է կարևոր խնդիր, որը խոչընդոտել է հողագործությունը։ Համայնքային կայուն զարգացումը սկսվում է հողից։ #Շատին_բնակավայր_ոռոգում Եղեգիսի Համայնքապետարան
|
|
28.07.25
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025 թվականի հոկտեմբերի 4-5-ը Աստանայում նախատեսվում է անցկացնել խորեոգրաֆիկ արվեստի <<NOMAD AWARDS>> 2025 երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնը։ Մասնակիցները փառատոնի ընթացքում կարող են ներկայացնել ազգային պար, երաժշտություն և ազգային հագուստներ։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ինքնագործունեությամբ զբաղվող խմբեր։ Մանրամասները՝ կից ֆայլում։
|
|
25.07.25
ՆՈՐ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍԵՎ ՑԵԼԵՐ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ
|
Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի` Սև Ցելեր հանդամասում, համայնքապետարանի միջոցներով և սարվորների ակտիվ մասնակցությամբ կառուցվել է 0.5 դյույմանոց, 350 մ երկարությամբ նոր ջրագիծ։ Տեղադրվել է խմոց, իսկ առկա խմոցները վերանորոգվել են։ Արդյունքում՝ սարատեղին ապահովվել է խմելու ջրով։ Աշխատանքները իրականացվել են Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով։ #Եղեգիսբնակավայր#նորՋրագիծ #Եղեգիսի համայնքապետարան#Եղեգիսի համայնքային տնտեսություն ՀՈԱԿ
|
|
21.07.25
🌄 Երիտասարդական արշավ դեպի Թանահատ և Սուրբ Խաչ եկեղեցիներ
|
Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակում, հաշվի առնելով երիտասարդական խմբերի ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, այսօր իրականացրեցինք ոգեշնչող արշավ դեպի Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիներ։🎯 Արշավի նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային ու մշակութային կյանքին, ինչպես նաև բարձրացնել նրանց իրազեկվածությունը մեր պատմամշակութային ժառանգության վերաբերյալ։👥 Մասնակիցներ էին Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդները, այդ թվում՝ Գլաձոր բնակավայրի ակտիվ խմբի անդամները։ Օրը լի էր ոչ միայն քայլարշավով, այլև հետաքրքիր և ուսումնառու ակտիվություններով․🔹 Քվեստի տարրերով խաղեր🔹 Հարց ու պատասխաններ՝ հայոց լեզվի և պատմության թեմաներով🔹 Ազգային պարեր՝ սեր հայրենիքի մշակույթի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |