Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԸ, ԾԱԾԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ղեկավարի 10/03/2023թ․ թիվ 71Ա որոշումը

 ավագանին որոշում է՝

1․ Եղեգիս համայնքի Հորս գյուղի 3-րդ փողոց թիվ 8/3 հասցեում գնվող 0.0451 հա հողամասը (ծածկագիր՝ 10-031-0011-0001-ից, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների)  և հողամասի վրա ինքնակամ կառուցված  132,95քմ արտադրական նշանակության ավտոտնակները և ծածկը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով  օտարել կառուցապատող Մխիթար Խաչիկի Վարդանյանին:

2.  Հաստատել հողամասի և արտադրական շինությունների համար հաշվարկված գումարները.

ա) 132,95 քմ  ընդհանուր մակերեսով արտադրական շինությունների համար՝  142530 (մեկ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ,

բ) 0.0451հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողամասի արժեքը՝  63996,9 (վաթսուներեք հազար ինը հարյուր իննսունվեց ամբողջ ինը տասնորդական)  ՀՀ դրամ:

Ընդամենը՝ 206526,9 (երկու հարյուր վեց հազար հինգ հարյուր քսանվեց ամբողջ ինը տասնորդական)ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner