Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 91Ա
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՈՒՂԵՐՁ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի պահանջներով

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Ընդունել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանին և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Եղիազար Վարդանյանին ուղղված ուղերձ՝ համաձայն հավելվածի։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

           

Հավելված

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս  համայնքի

ավագանու 2024 թվականի հուլիսի 18-ի

                                                                          թիվ  91Ա     որոշման

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանին

                                           ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Եղիազար Վարդանյանին

ՈՒՂԵՐՁ

 

        

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղում    պատվիրատու ՀՀ  քաղաքաշինության կոմիտեի և  նախագծող  «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ-ի միջև  13/08/2021թ․-ին կնքված ՀՀՔԿ-ՀՄԱԽԾՁԲ-21/3 ծածկագրով պայմանագրի հիման վրա   հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով /դիմում – հայտ (Ձև N2-1), ճարտարապետահատակագծային առաջադրանք, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 2-ի N49-Ա հրամանով ստեղծված պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի N 308 եզրակացություն, 2023 թվականի նոյեմբերի 6-ի N 160-23 պարզ փորձաքննության եզրակացություն , հողահատկացման վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կողմից տրված վկայականի պատճեններ,  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 22․12․2022թ․ N 35 նախագծման թույլտվություն/  նախատեսված է կառուցել    250  տեղ հզորությամբ մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզ, սակայն, առ այսօր, մեզ անհայտ պատճառներով, կառուցապատման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։

Սույն ուղերձը հղում ենք Ձեզ՝  մեզ  և Եղեգիս համայնքի բնակչությանը խիստ մտահոգող, հանրային շահ ներկայացնող, համայնքի զարգացման վրա բացասաբար անդրադարձող կարևորագույն խնդրի վերաբերյալ սեղմ ժամկետներում տեղեկատվություն  ստանալու և Ձեր միջամտությամբ ու աջակցությամբ մանկապարտեզի շինարարության աշխատանքներին հնարավորինս շուտ ընթացք տալու ակնկալիքով։

Կանխավ շնորհակալություն


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner