Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հաստատել Եղեգիս համայնքի 02 փետրվարի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1)Պակասեցնել
ա.համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 11 խումբ 01 դաս 02 ծրագիր 51՝ պահուստային ֆոնդ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891(պահուստային միջոցներ) հոդվածից 4 500 000.0 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, և
2)ավելացնել`
ա.համայնքի բյուջեի եկամուտներ (հատված 1) 1392 տող՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր հոդվածին և նպատակաուղղել գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 ծրագիր 52 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտի 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին: |