|  Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգի 42-րդ կետը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով   ավագանին որոշում է՝  1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու չորս մշտական հանձնաժողովներ`   1)Գյուղատնտեսության, բնապահպանության հողօգտագործման և քաղաքաշինության հարցերով հանձնաժողով, 2) Սոցիալական հարցերով հանձնաժողով, 3)մշակույթի, երիտասարդության կրթության և սպորտի հարցերով հանձնաժողով, 4)ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով հանձնաժողով: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 18–ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» թիվ 37 Ա որոշումը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |