Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 05-ը հունիսի 2024թ. թիվ 4-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
3․Եղեգիս համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
4․Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների դրամական օգնություն տրամադրելու մասին,
5․Եղեգիս համայնքի գույքագրման ցուցակներում լրացումներ կատարելու մասին,
6․02-ը փետրվարի 2024 թվականի «Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
7․Եղեգիս համայնքի ղեկավարի 31-ը մայիսի 2024թ․ թիվ 113Ա որոշումն ի գիտություն ընդունելու մասին
8․Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված ուղերձ ընդունելու մասին,
9․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար երկու տարի ժամկետով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին։
10․Եղեգիս համայնքի ավագանու 11/04/2023թ. թիվ 45Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին,
11․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02838հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
12․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02683հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
13․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին։
|