Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 27-ը հոկտեմբերի 2023թ. թիվ 10 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2023թ. երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
3. Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
4․«Սյունիք - Զարգացում» Համայնքային ՀԿ-ի հետ կնքված ենթադրամաշնորհի պայմանագրին հավանություն տալու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին պատկանող, Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում գտնվող գրքերն և գրքերի գրադարակներն առանց ժամկետի սահմանափակման «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անվճար օգտագործման հանձնելու մասին,
6․Եղեգիս համայնքի ավագանու 08/09/2022թ․ թիվ 103Ա, 24/03/2023 թ․ թիվ 28Ա, 31/05/2023թ․ թիվ 75Ա և 20/09/2023թ․ թիվ 117Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,
7․Քաղաքացի Օֆելյա Մանուկյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
8․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
9․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
10․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,
11․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
12․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին
13․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
14․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար մրցութային կարգով պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,
15․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար մրցութային կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,
16․Արտաբույնք գյուղի գերեզմանոցը շրջապատող բարդիները հատելու քննարկման մասին,
17.Եղեգիս համայնքի ավագանու 31/05/2023թ․ թիվ 76Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին,
18․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
19․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
20․Եղեգիս համայնքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար հողամասի գնումը անհետաձգելի համարելու մասին։ |