Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2–րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
ավագանին որոշում է՝ 1․Ուժը կորցրած ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 18 Ն որոշումը:
2.Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |