Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 38.1.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Անհետաձգելի համարել Եղեգիս համայնքում <<Թումոն տուփի մեջ>> ծրագրի իրականացման նպատակով հողամասի գնումը։
2․Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան որոշմամբ թույլ տալու սույն որոշման 1-ին կետում նշված գնումը կատարելու մեկ անձից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների պահանջները։
3․Չեղյալ ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու «Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքից 200ք/մ մակերեսով հողամասը անհատույց օգտագործման, առանց մրցույթի «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամին հատկացնելու մասին» 19-ը ապրիլի 2024 թվականի թիվ 41Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |