Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՈՒՐԱԴ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ <<ԹՈՒՄՈՆ ՏՈՒՓԻ ՄԵՋ>> ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՆՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19/04/2024Թ․ ԹԻՎ 41Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 38.1.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Անհետաձգելի համարել Եղեգիս համայնքում <<Թումոն տուփի մեջ>> ծրագրի իրականացման նպատակով հողամասի գնումը։

2․Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան որոշմամբ թույլ տալու սույն որոշման 1-ին կետում նշված գնումը կատարելու մեկ անձից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների պահանջները։

3․Չեղյալ ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու «Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքից 200ք/մ մակերեսով հողամասը անհատույց օգտագործման, առանց մրցույթի  «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամին հատկացնելու մասին» 19-ը ապրիլի 2024 թվականի թիվ 41Ա որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner