Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով
ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Քանի որ Եղեգիս համայնքի ավագանու 25-ը սեպտեմբերի 2022 թվականի ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակլցությունը ստացել է քվեարկության մասնակիցների 56,8 տոկոս կողմ քվեն, ուստի ընտրական ցուցակի առաջին համարի ավագանու թեկնածու Արթուր Կամոյի Ստեփանյանը օրենքի ուժով համարվում է Եղեգիս համայնքի ընտրված համայնքի ղեկավար: |