Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 14-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 11 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
1.2.Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ընտրված համայնքի ղեկավարի տվյալների հրապարակման մասին,
1.3.Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին,
1.4.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը և երդման տեքստը հաստատելու մասին,
1.5.Նորընտիր Եղեգիս համայնքի Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր սահմանելու մասին: |