Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 12/08/2026թ․ N 01/08․3/4637-2026 գրությունը (մտից 1623)․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 21-ը նոյեմբերի 2024թ. «Եղեգիս համայնքի ղեկավարի 12-ը հունվարի 2018 թվականի թիվ 02Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 262Ա որոշման 10-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն սույն որոշ՛ման կից հավելվածի։