Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ավագանին որոշում է՝ 1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Սամվել Յուրիկի Մարտիրոսյանին նշանակել Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 2.Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |