Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 08-ը դեկտեմբերի 2022 թվականի թիվ 13 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու խմբակցությունների ստեղծման մասին, 3.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և Եղեգիս համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 37 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, 4.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին, 5.Եղեգիս համայնքի ավագանու 27/01/2022թ. «2022 թվականի համար Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 03Ա որոշման հավելվածի մեջ փոփոխություն կատարելու մասին, 6.Եղեգիս համայնքի 2023թ. տարեկան բյուջեի նախագծի քննարկման մասին, 7.27-ը հունվարի 2022 թվականի «Եղեգիս համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում փոփոխություն կատարելու մասին, 8.Ահարոն Յուրիկի Գաբրիելյանին Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին, 9.Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, 10.Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին,
11.Եղեգիս համայնքի Գողթանիկ, Եղեգիս գյուղերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց, քսանհինգ տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու մասին, 12․Զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու և Եղեգիս համայնքի ավագանու 31-ը օգոստոսի 2018 թվականի թիվ 57Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, 13.Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին, 14.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, 15․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու անդամի օրենքով սահմանված կարգով իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում ստանալու մասին, 16․Ազատական խմբակցությանը կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակ տրամադրելու մասին, 17․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու խմբակցությունների գործավարների վարձատրության չափը սահմանելու մասին, 18․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու խմբակցությունների գործավարների հետ ժամկետային պայմանագիր կնքելու մասին, 19․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական եվ սոցիալական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին։
|