Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
ավագանին որոշում է՝ 1. Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ՝ Ա. Գաբրիելյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
արձանագրող՝ Ա. Արտաշյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
անդամներ՝ Ռ. Ոսկանյան - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Եղյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Վ․ Վարդանյան-համայնքի ավագանու անդամ
2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Գ. Եղյանին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |