Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Եղեգիս համայնքի 27-ը հունվարի 2026 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1) Պակասեցնել.
ա.Գործառնական դասակարգման բաժին 01․01․01 ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմինների կառավարում ոլորտի տնտեսագիտական դասակարգման շենքեր և շինությունների վերանորոգում 5113 հոդվածից 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
բ.Գործառնական դասակարգման բաժին 08․02․04 ծրագիր 51 այլ մշակութային կազմակերպություններ ոլորտի տնտեսագիտական դասակարգման այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:
2)Համապատասխանաբար ավելացնել.
ա.Գործառնական դասակարգման բաժին 06․04․01 փողոցների լուսավորում ոլորտի ծրագիր 51 շենքեր և շինությունների շինարարություն 5112 հոդվածին 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
բ.Գործառնական դասակարգման բաժին 01․06․01 ծրագիր 52 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտի նախագծահետազոտական ծախսեր 5134 հոդվածին 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։
գ․Գործառնական դասակարգման բաժին 08․02․04 ծրագիր 51 այլ մշակութային կազմակերպություններ ոլորտի տնտեսագիտական դասակարգման ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 4239 հոդվածին 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: |