Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու 19-ը փետրվարի 2024թ. չորրորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ավագանու 20․12․2023թ․ թիվ 165Ն որոշման հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
3․Եղեգիս համայնքի ավագանու 24․11․2023թ․ թիվ 151Ա և 152Ա որոշումները նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
4․Եղեգիս համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին,
5․Հերմոն գյուղի հիմնական դպրոցի անխափան ջրամատակարարումն ապահովելու նպատակով գույք ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Հերմոնի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին նվիրատվությամբ անհատույց հանձնելու մասին,
6․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,4194հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 7․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,103հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
8․Եղեգիս համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
9․Եղեգիս համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին։ |