Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` 6-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հաստատել 18-ը հուլիսի 2024թ. թիվ 6-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,

3․Եղեգիս համայնքի 2024 թվականի առաջին կիսամյակի տարեկան աշխատանքային պլանի և իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվության հաստատման մասին,

4Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող առևտրի սրահը կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,

5․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային  հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար երկու տարի ժամկետով  պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,

6․Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Եղեգիս համայնքի հայտը հաստատելու մասին,

7.Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի անդամի թեկնածու առաջադրելու մասին,

8․Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի անդամների թեկնածուներին հաստատելու մասին, 

9․Եղեգիս համայնքում «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով հողամասի գնումը անհետաձգելի համարելու և Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ․ թիվ 41Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին, 

10․Դրամական օգնություն ցուցաբերելու մասին,

11․02-ը փետրվարի 2024 թվականի «Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,

12Եղեգիս համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին,

13․ ՈՒղերձ ընդունելու մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner