Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 17-ը փետրվարի 2023թ. թիվ 2 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023-2027թ․թ․ հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին, 3․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին, 4․Եղեգիս համայնքի ավագանու 08/09/2022թ. թիվ 105Ա որոշման կից հավելվածի 11-րդ, 15-րդ կետերը և 15/07/2022թ․ թիվ 93Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին,
5․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին, 6․Սալլի գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 7․Եղեգիս համայնքի ավագանու 08/12/2022թ. թիվ 136Ա որոշման կից հավելվածում լրացում կատարելու մասին, 8․Եղեգիս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստի օր սահմանելու մասին:
|